Միքայել Սրբազանը խղճի բանտարկյալ է, ով այս իշխանությունների բռնաճնշումների և Մայր Աթոռի դեմ ավերիչ արշավանքների հետևանքով ազատությունից զրկվել է․ Աբրահամյան

Հիվանդանոցում հանդիպեցի իշխանության անօրինականությունների հետևանքով ազատազրկված և վերջերս վիրահատված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Վերջինս, իր բնավորությանը համահունչ, գրեթե չի խոսում առողջությանն ու, առհասարակ, սեփական եսին վերաբերող թեմաներից կամ դրանք շրջանցում է, իսկ նրա մտահոգությունն ու ասելիքը վերաբերում է երկրում ստեղծված … Read more

Թրամփը կարող է հայտարարել իր ղեկավարությամբ և ՄԱԿ-ին այլընտրանք հանդիսացող նոր միջազգային մարմնի ստեղծման մասին

Եվրոպայում անհանգստություն է աճում Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթից առաջ: Աղբյուրները Bild-ին հայտնել են, որ մի քանի եվրոպական կառավարություններ վախենում են, որ Թրամփը կարող է հայտարարել իր ղեկավարությամբ և ՄԱԿ-ին այլընտրանք հանդիսացող նոր միջազգային մարմնի ստեղծման մասին: Խոսքը վերաբերում է այսպես կոչված «Խաղաղության խորհրդին», որի մասին Թրամփն ազդարարել էր Գազայի վերաբերյալ … Read more

Թրամփը դեռ պահանջում է «վճռական» ռազմական տարբերակներ Իրանին ուղղված գործողությունների համար

Չնայած այն բանին, որ անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Իրանին հարվածներ հասցնելուց, նա նախկինի պես պնդում է, որ իր օգնականներն, իր իսկ ձևակերպմամբ, «վճռական» ռազմական տարբերակներ առաջարկեն։ Այս մասին The Wall Street Journal-ին հայտնել են ամերիկացի պաշտոնյաները Քննարկումներն ընթացել են Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի կողմից ավիակիր և կործանիչներ ուղարկելու ֆոնին։ Այս տեղակայումները կարող են … Read more

Նավթի մատակարարումները Ռուսաստանում նվազել են

2025 թվականին ռուսական նավթավերամշակման գործարաններում նավթի մղումը իջել է վերջին 15 տարվա նվազագույն մակարդակին՝ հասնելով 228,34 միլիոն տոննայի։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը։ Հիմնական պատճառը տարվա երկրորդ կեսին տեղի ունեցած չպլանավորված կանգառներն ու վերանորոգումներն են։ Մատակարարումների կրճատումը նույնպես ազդել է վերամշակման ծավալների վրա, որոնք 2025 թվականին նվազել են 1.7%-ով։ Արդյունաբերությունը կանխատեսում է, որ վառելիքի արտադրությունը … Read more

Կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսները չեն մասնակցելու արտերկրում գումարված Եպիսկոպոսաց ժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին միացած և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող «եպիսկոպոսները» չեն մասնակցելու արտերկրում գումարված Եպիսկոպոսաց ժողովին։ Նրանք հայտարարություն են տարածել, ավելին՝ կոչ են անում չեղարկել այն՝ դա համարելով «երկպառակություն սերմանող որոշում», «արկածախնդրություն»։ Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով մյուս եպիսկոպոսներին միանալ իրենց և չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց … Read more

«Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, դրանք դիպան իմ սրտին»․ Լինդա Էուլջեքչյան

«Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, դրանք դիպան իմ սրտին»,-գրում է Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդան՝ արձագանքելով բազմաթիվ շնորհավորանքներին, աչքալուսանքներին, բարեմաղթանքներին։ «Հիմա ես աշխարհի ամենաերջանիկ կինն եմ։ Սպասումն այնքան երկար էր, ոչ միայն 1890 օր, տպավորութուն է՝ մի ամբողջ հավերժություն»,-նշել է կինը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանից հունվարի 14-ին Հայաստան են վերադարձել 4 գերիներ․ Գևորգ Սուջյանը, … Read more

Cold Response-ը կդառնա 2026 թվականի ամենակարևոր զորավարժությունն՝ ուղղված ՆԱՏՕ-ի երկրների վերապատրաստմանը

Ֆինլանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի հյուսիսային տարածաշրջաններում կանցկացվեն լայնածավալ Cold Response (Սառը արձագանք) զորավարժությունները՝ արկտիկական պայմաններում արտաքին սպառնալիքներին հակազդելու համար: Այս մասին հաղորդել է ֆիննական Yle հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը։ «Ֆինլանդիայի համար կարևոր է, որ ՆԱՏՕ-ի պլաններին համապատասխան համատեղ զորավարժությունները տարածվեն անմիջապես Ֆինլանդիայի տարածքում։ Սա կուժեղացնի զսպման և պաշտպանական կարողությունները», – Yle-ին ասել է բրիգադի գեներալ Մանու Տուոմինենը։ … Read more

Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիները պետք է փոխարինեն կեցության վկայագիրը 14, 20 և 45 տարեկան հասակում

Օտարերկրյա քաղաքացիները պետք է Ռուսաստանում փոխարինեն կեցության վկայագիրը 14, 20 և 45 տարեկան դառնալուց հետո: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարության միգրացիոն ծառայությունից: «Օտարերկրյա քաղաքացու կեցության վկայագիրը պատկանում է այն փաստաթղթերի թվին, որը ենթակա է փոխարինման 14, 20 և 45 տարեկան դառնալուց հետո», – ասել են ծառայությունում: Գերատեսչությունից … Read more

Վարորդները շարունակում են վտանգել ճանապարհները անկանոն վարելով․ ՆԳՆ ոստիկանություն

Օրերս համացանցում տեսանյութեր էին շրջանառվում, որոնցում վարորդները մեքենան վարում են անկանոն՝ ոչ միայն կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, այլև վտանգելով իրենց և երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ  ոստիկանությունը։ Մասնավորապես, Վայոց ձորի պարեկները հայտնաբերել են Զառիթափ-Նոր Ազնաբերդ գյուղերը կապող ճանապարհին անկանոն երթևեկող և վթարային իրավիճակ ստեղծող վարորդին։ «Վազ-2114»-ը … Read more

Չինաստանը վճռականորեն պաշտպանելու է ՄԱԿ-ին

Պեկինը մտադիր է վճռականորեն պաշտպանել միջազգային համակարգը, որի կենտրոնում է ՄԱԿ-ը՝ անկախ արտաքին քաղաքականության միջավայրի փոփոխություններից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերը, որ իր ստեղծած «Խաղաղության խորհուրդը» կարող է փոխարինել ՄԱԿ-ին։ Այս մասին հաղորդել է ТАСС-ը: «Չինաստանը միշտ կիրառում է իրական բազմակողմանիություն։ Անկախ … Read more