Վարդան Ղուկասյանի որդին երկու ամսով կալանավորվեց

Դատարանը բավարարել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակ Ղուկասյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը: Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից: Ավելի վաղ ՔԿ–ն հայտնել էր, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն … Read more

Կոտայքում բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ը

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են «Lexus GX 470» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:  

Կին քաղաքական բանտարկյալի նկատմամբ դատարանը կայացրեց  ևս 3 ամսով կալանքի որոշում

Տպավորություն է, որ Լիդիա Մանթաշյանի նկատմամբ դատարանի որոշումը կիրառվում է հատկապես պատժելու նպատակով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը: «Տեսանք՝ կալանքը՝ տնային կալանքով փոխարինելու, կամ՝ տնային կալանքները վարչական հսկողությամբ փոխարինելու փոխարեն կին քաղաքական   բանտարկյալի նկատմամբ դատարանը կայացրեց  ևս 3 ամսով կալանքի որոշում»,- նշել է նա:  Պատգամավորի դիտարկմամբ՝ գրեթե 5 … Read more

Աստանա այցի առանցքային արդյունքը Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների զարգացումն է․ Փաշինյան

Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները նոր հնարավորություններ են բացում Հայաստանի ու Ղազախստանի տնտեսական զարգացման համար։   Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նախագահ Կասիմ֊Ժոմարտ Տոկաևի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։  «Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները նոր հնարավորություններ են բացում տնտեսական հարաբերությունների խորացման համար։ Միջկառավարական հանձնաժողովի գործընկերներն այսօր կարևոր և նոր օրակարգ են ստանում։ Համոզված եմ՝ … Read more

Լիդիայի նկատմամբ իրականացվում է քաղաքական բացառիկ հետապնդում․ Թանդիլյան

Լիդիա Մանթաշյանը Հայաստանի միակ կին քաղբանտարկյալն է, ով արդեն հինգ ամիս է զրկված է ոչ միայն ազատությունից, այլ նաև հասարակ տեսակցության իրավունքից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը: «Լիդիայի նկատմամբ իրականացվում է քաղաքական բացառիկ հետապնդում, ինչն այլևս բացառում է դատական համակարգի անկախության մասին որևէ պատկերացում։ Նման քստմնելի վարքագիծը … Read more

Սահմանվել են երթևեկային սահմանափակումներ

Երևան քաղաքի Դավթաշեն կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռերի փողոցի ուղղությամբ, վերջին դեֆորմացիոն կարի նորոգման աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները:   Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 

Փաշինյանը Ղազախստանի նախագահին պետական այցով հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ղազախստանի Հանրապետություն: «Ակորդա» նստավայրում նախ կայացել է ՀՀ վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել են երկրների պատվիրակություններին, հնչել են Հայաստանի և Ղազախստանի պետական օրհներգերը: Այս մասին հայտնում են կառավարությունից: Այնուհետև կայացել է ՀՀ վարչապետի և Ղազախստանի նախագահի առանձնազրույցը: Կասիմ-Ժոմարտ … Read more

Արաղչի–Լավրով հեռախոսազրույց․ հիմնական թեման տարածաշրջանային անվտանգության հարցերն էին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։ Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարների քննարկման հիմնական թեման տարածաշրջանային անվտանգության հարցերն են եղել։ Անդրադառնալով Իրանի նախաձեռնություններին և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված տարածաշրջանային … Read more

Հայտնի է, թե ովքեր են կազմում Բաքու մեկնած հայկական պատվիրակությունը

Հայաստանի քաղհասարակության՝ Բաքու ժամանած ներկայացուցիչներն են Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը, իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը, հաղորդում է asbarez.am-ը: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Բաքու: Նշենք, որ հոկտեմբերի 22-ին Երևանում տեղի է ունեցել քննարկում՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ղազախները Նիկոլ Փաշինյանին ճանաչում են որպես ազգային առաջնորդ

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը  նշել է, որ ղազախները Նիկոլ Փաշինյանին ճանաչում են որպես ազգային առաջնորդ, որը նոր կյանք է բերել Հայաստանին և նոր խթան հաղորդել պետական ​​կառուցվածքի վերածննդին բոլոր ոլորտներում։ Այս մասին հաղորդում են Ղազախստանի նախագահի աշխատակազմից: «Ձեր հեռատես ղեկավարության շնորհիվ Հայաստանը բռնել է կայուն զարգացման ուղի և ամրապնդել իր դիրքերը միջազգային ասպարեզում։ Այն նաև օրինակ է … Read more