Փաշինյանը հանդիպում է ունեցել գերմանացի մի խումբ գործարարների և տնտեսական միավորումների ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Գերմանիայի առևտրի և արդյունաբերության պալատ: Վարչապետը հանդիպում է ունեցել գերմանացի մի խումբ գործարարների և տնտեսական միավորումների ներկայացուցիչների հետ: Գերմանական արևելյան գործարար ասոցիացիայի գլխավոր տնօրեն Միքայել Հարմսը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և նշել, որ գերմանացի գործարարները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ և այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է ծանոթանալու … Read more

Քննարկվել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ներկայիս օրակարգը

Դեկտեմբերի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Թոմաս Քենի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնում է դեսպանությունը: Հանդիպմանը դեսպանը և ԱՄՆ կոնգրեսականն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ներկայիս օրակարգին, առկա դինամիկային և հետագա համագործակցության հնարավորություններին։

Բայց սխալ է պնդումը, թե Նիկոլին ո՜ր երկրի ղեկավար էլ դնես, այդ երկիրը մեզ պես կփլուզվի. Վահե Հովհաննիսյան

Արքիմեդն ասում էր. տվեք ինձ հենման կետ և ես կշրջեմ աշխարհը։ Այս արտահայտությունը կարելի է վերաձևակերպել. տվեք այսօրվա հայ հասարակությանը ցանկացած նորմալ երկիր, և այն կարճ ժամանակում բարեհաջող կքանդի այն։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ «Բայց սխալ է պնդումը, թե Նիկոլին ո՜ր երկրի ղեկավար էլ դնես, այդ երկիրը մեզ պես կփլուզվի։ … Read more

Կարող եմ ապացուցել, որ տարածքային պահանջներ չունենք Ադրբեջանից. Փաշինյանը խոստացավ փոխել Սահմանադրությունը

Մեր ռազմավարությունը հետևյալն է. Հայաստանը դարձնել այնպիսին, որ կարողանա մեր տարածաշրջանում ապրել առանց արտաքին օգնության և արտաքին աջակցության։ Այս մասին Բեռլինում Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստվում է փոխել իր Սահմանադրությունը, քանի որ դա խաղաղության համաձայնագիր ստորագրելու հիմնական խոչընդոտն է։ «Արտաքին … Read more

Բարի գալուստ Գերմանիա. Ադրբեջանի դեսպանը հայերենով է դիմել Փաշինյանին

 Բարի գալուստ Գերմանիա, պարոն վարչապետ. Գերմանիայում Ադրբեջանի դեսպանը հայերենով է դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Մեր տարածաշրջանում վիթխարի դերափոխում է տեղի ունենում, որ մի քանի տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել։  Սա ամենակայուն ժամանակաշրջանն է մեր հարաբերություններում, որին մենք հասել ենք ու դուք եք հասել»,- նշել է նա:

Արցախը հանձնել է Ադրբեջանին Նիկոլ Փաշինյանը ու այս փաստն իրավունք չունի որեւէ մեկը մոռացության տալու․ Շարմազանով

1991-ին Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային,որ տասնամյակներ անց Փաշինյանն Արցախը հանձնելու է Ադրբեջանին։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: «1991-ի այս օրն Արցախի ժողովուրդը քվեարկեց հանուն Անկախ և Ազատ Արցախի։ 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը «այո» ասեց անկախությանը: Հանրաքվեին մասնակցել է 108.736 մարդ կամ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների 82 տոկոսից ավելին: … Read more

Եթե դա արվի, Ուկրաինան կկարողանա ընտրություններ անցկացնել 60 օրվա ընթացքում. Զելենսկի

Քանի որ այս հարցը բարձրացնում են Միացյալ Նահանգների նախագահը և մեր եվրոպացի գործընկերները, ես կարճ կլինեմ` ես պատրաստ եմ, գրել է Զելենսկին ֆեյսբուքյան էջում՝ խոսելով Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: «Վաղը ես կլինեմ Ուկրաինայում և սպասում եմ մեր գործընկերներից և օրենսդիրներից առաջարկներ իրավական փոփոխությունների վերաբերյալ, որոնք թույլ կտան ընտրություններ անցկացնել ռազմական իրավիճակում: Ես խնդրում եմ … Read more

Մյասնիկյան պողոտայում «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին

Դեկտեմբերի 10-ին, ժամը 00:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի … Read more

Մոտալուտ ընտրությունները շատ կարևոր են, քանի որ իմ գնահատմամբ դա պատմական հնարավորություն է մեր երկրի համար․ Փաշինյանը` Գերմանիայում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Բեռլինում այցելել է Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցություն: «Մոտալուտ ընտրությունները շատ կարևոր են, քանի որ իմ գնահատմամբ դա պատմական հնարավորություն է մեր երկրի համար, ինչպես նաև մեր տարածաշրջանի համար: Իսկապես հիմա մենք ունենք աննախադեպ հնարավորություն  հաստատելու տևական խաղաղություն: Շատ կարևոր է  պաշտպանելու և ամրապնդելու համար պերականությունը, անկախությունը և … Read more

Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ պայքարում են մեր դեմ, հաճախ՝ առանց բարոյական գծերի. Աննա Վարդապետյան

«Կոռուպցիայի դեմ պայքարը միակողմանի չէ: Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ հետադարձ պայքարում են մեր դեմ ու պայքարում են շատ հաճախ առանց որևէ կանոնների, առանց որևէ բարոյական գծերի: Այդ պայքարում կա նաև մեկ հանգամանք, որի մասին ոչ մի դասագրքում, ցավոք, մեզ չեն ասում. կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ փորձում են հարվածել քո հավասարակշռությանը, կասկած … Read more