Aurora News | Մադուրոյին ձերբակալելուց հետո՝ ԱՄՆ-ն մեկ օրում 4 միլիոն դոլարի վենեսուելական նավթ է ստացել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վենեսուելայում ռազմական գործողությունը ապահովել է կայունությունը Լատինական Ամերիկայում։ «Մենք կայունություն բերեցինք տարածաշրջան», – ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն մեկ օրում 4 միլիոն դոլարի վենեսուելական նավթ է ստացել Մադուրոյին ձերբակալելուց հետո: