TRIPP ուղում լինելու է մաքսային, սահմանային, անվտանգային վերահսկողություն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, անդրադառնալով TRIPP ուղու ծրագրի շրջանակների հստակեցման վերաբերյալ հրապարակված հայտարարությանը, ասաց, որ սրանով ԱՄՆ-ն ներդրումներ կանի, կստեղծի ենթակառուցվածքներ, որոնք կաշխատեն Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում։ «Երազել կարելի էր նման համաձայնության մասին։ Ինչո՞ւ 26 տոկոս՝ որովհետև Միացյալ Նահանգներն է անելու ներդրումը և այդ ներդրումը պետք է կարողանա հետ ստանալ»,- ասաց Եղոյանը։ … Read more

Էրեբունու թաղապետարանի հարևանությամբ բախվել են «BMW»-ն և «Chevrolet»-ը. կա 5 տուժած

Այսօր՝ հունվարի 15-ին, ճանապարհի «մարդաբոյ» փոսի պատճառով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:50-ի սահմաններում Էրեբունու թաղապետարանի հարևանությամբ՝ Ժակ Կուստոյի փողոցում, ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Chevrolet»-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի … Read more

«Բոլոր գերիների ազատ արձակումը ու նոր գերիներ չունենալը պետք է լինի ցանկացած իշխանության առջև դրված պահանջ»․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինձ թվում է՝ մենք լավ չենք պատկերացնում ինչ է նշանակում գերիների վերադարձը նախընտրական գործիք դարձնելը։Դա նշանակում է ուղիղ և պաշտոնապես Ալիևին ասել՝ դու անսահման հնարավորություն ունես Հայաստանի ներքին գործերին միջամտելու։Ուզում ես Հայաստանում քեզ հարմար ռեժիմ՝ գերեվարիր ՀՀ քաղաքացիներին, տարիներով պահիր Բաքվի բանտերում, հետո ընտրությունների … Read more

ԱՄՆ-ն կհետևի Իրանում դեպքերի զարգացումներին, սպանությունները դադարեցված են. Թրամփ

ԱՄՆ նախագահը չի բացառել ռազմական գործողություն իրականացնելու հավանականությունը՝ նշելով, որ իրենք շարունակելու են հետևել Իրանում դեպքերի զարգացումներին ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Դոնալդ Թրամփն առայժմ «կհետևի» Իրանին և կտեսնի, թե «ինչպես կզարգանա գործընթացը» Իսլամական Հանրապետությանը հարվածելու ԱՄՆ ծրագրերի մասին իր հայտարարություններից հետո։ Այս մասին հայտնում է SHOT-ը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ իր հետ զրույցից հետո կասեցվել … Read more

Երևանում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն ու «Chevrolet»-ը. կա 5 վիրավոր – 5tv

Այսօր՝ հունվարի 15-ին, ճանապարհի «մարդաբոյ» փոսի պատճառով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:50-ի սահմաններում Էրեբունու թաղապետարանի հարևանությամբ՝ Ժակ Կուստոյի փողոցում, ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Chevrolet»-ը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ … Read more

Յուրային ՔՊ-ականներին պարգևատրելը դարձել է «ռազբորկաների» թեմա

«Հրապարակ» թերթը գրում է․ «Տարեմուտին պարգևավճարի անվան տակ պետական գերատեսչությունների յուրային աշխատողներին բաժանված ընտրակաշառքի թեման ներգերատեսչական գզվռտոցի առիթ է դարձել։ Տարբեր նախարարություններից տեղեկություններ ենք ստանում, որ անհավասար վերաբերմունքը և միլիոններով միայն յուրային ՔՊ-ականներին պարգևատրելը դարձել է «ռազբորկաների» թեմա, կաթվածահար արել աշխատանքային պրոցեսը։ Անգամ փորձագետների շրջանում բարձր պարգևավճարներ են ստացել միայն ՔՊ-ականները, մյուսները՝ չնչին … Read more

Իշխող թիմում դժգոհություն է առաջացրել Արամ Սարգսյանի վարքագիծը հոր հոգեհանգստի ժամանակ. ԶԼՄ

Իշխանական թիմում դժգոհություն է առաջացրել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի վարքագիծը հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողության ժամանակ, հայտնում է «Հրապարակ» օրաթերթը: Իշխանության ներկայացուցիչների վրդովմունքի պատճառը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ցուցաբերված ընդունելությունն է. ըստ ԶԼՄ-ների հրապարակած տեղեկությունների՝ Սարգսյանը խոնարհվել է և համբուրել Վեհափառի աջը: Այս քայլը քաղաքական թիմի ներսում ընկալվել է որպես դիրքորոշման կտրուկ փոփոխություն, … Read more

«Մեծ Բրիտանիան Իրանից տարհանել է դիվանագետներին»․#Telegraph

Մեծ Բրիտանիան Թեհրանից տարհանել է իր դեսպանին և հյուպատոսության բոլոր աշխատակիցներին՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով, հաղորդում է The Daily Telegraph-ը։ Նշվում է, որ դիվանագետներին տարհանելու որոշումը հիմնված է Իրանում անվտանգության իրավիճակի գնահատման վրա: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարության ներկայացուցիչը The Daily Mirror-ին հայտնել էր, որ բրիտանական իշխանությունները ժամանակավորապես փակել են Թեհրանում գտնվող դեսպանատունը։ Ավելի … Read more