«Մենք երեկ շատ կյանքեր ենք փրկել». Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում Իրանի մասին փակագծեր չի բացել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամթը NBC News-ի հետ հեռախոսազրույցում ասել է՝  «մենք երեկ շատ կյանքեր ենք փրկել»: Վերջինով նա ակնհայտ հղում է արել իր այն պնդմանը, որ իրանական վարչակարգը դադարեցրել է «ցուցարարների սպանությունը և դադարեցրել  որոշ ծրագրված մահապատիժներ», որոնք կարող էին առաջացնել ԱՄՆ ռազմական պատասխանը: Թրամփը չի ասել՝ արդյո՞ք որոշել է քայլեր ձեռնարկել Իրանի դեմ՝ լրատվամիջոցին … Read more

ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու որոշումը վիճարկվում է դատարանում. «Տաշիր Կապիտալի» պահանջը

«Տաշիր Կապիտալը» դատարանում վիճարկում է  «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին լիցենզիայից զրկելու որոշումը: Պահանջում են, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ անցած տարի նոյեմբերի 17-ին կայացրած որոշումը անվավեր ճանաչվի:  Այսօրվա դատական նիստին «Տաշիր Կապիտալի» ներկայացուցիչները պահանջել են՝ որպես երրորդ կողմ դատարան հրավիրել ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին և ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին։

Առաջին գրկախառնությունը՝ դաժան գերությունից հետո. հուզիչ հանդիպումներ և երկար հարցաքննություններ

Բաքվի 5 տարվա գերությունից Երևան վերադարձած Վիգեն Էուլջեքչյանն ու նրա կինը վերջապես հանդիպեցին այսօր: Զինվորական քննչական վարչության հետնամասում՝ Վիգենի՝ առնվազն 5 ժամ տևած հարցաքննությունից հետո:

Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Կապան քաղաքի 66-ամյա բնակիչը Երկաթուղայինների 3-րդ նրբանցքում գտնվող հայրական տանը թմրամիջոց է պահում: Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ … Read more

Թուրքիան խառնվում է Հայաստանի ներքաղաքական, ընտրական գործերին․ Մանուկյան

Թուրքիան խառնվում է Հայաստանի ներքին քաղաքական, ընտրական գործերին, ապագա իշխանության ձևավորմանը, հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը լրագրողներին ասել է, որ կտեսնեն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» այնպես, ինչպես Ադրբեջանն է ուզում։ «Միայն թե այժմ Հայաստանն ունի մի քանի հարց, որոնք պետք է լուծի։ Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են … Read more

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը երկօրյա այցով կմեկնի Մոսկվա․ նախատեսված է հանդիպում Պուտինի հետ

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը երկօրյա այցով կմեկնի Մոսկվա՝ հունվարի 21-22-ը. նա նախատեսում է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ՝ ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանում Պաղեստինի դեսպանատնից։ Դիվանագիտական ​​առաքելությունը չի նշել, թե ինչ է նախատեսվում քննարկել հանդիպման ժամանակ։ Մահմուդ Աբբասը վերջին անգամ Մոսկվա է այցելել 2025 թվականի մայիսին։

Անգամ բարձր գումարի դիմաց չկատարել առցանց հարթակների կասկածելի առաջադրանքները. ՆԳՆ

ՆԳ նախարարությունը հորդորում է քաղաքացիներին անգամ բարձր գումարի դիմաց չկատարել առցանց հարթակների կասկածելի առաջադրանքները: Տարածում են գտել տարբեր հավելվածներ, որոնք առաջարկում են լուսանկարել այս կամ այն՝ անգամ ռազմավարական նշանակության օբյեկտներ և տրամադրել տեղեկություն: Մի շարք ծրագրերում հնարավոր չի եղել պարզել, թե ով է կասկածելի հրապարակման պատվիրատուն, իսկ տրամադրված տեղեկությունը կարող է օգտագործվել տարբեր նպատակներով: … Read more

Խաչակնքմամբ դավանում ենք Տիրոջն առանց խոսքերի

Տիրոջ խաչելությամբ Խաչից կյանք հորդեց, և մարդը հնարավորություն ստացավ նոր արարած լինելու. «Որևէ մեկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է. նա այլևս այն չէ, ինչ որ նախապես էր, որովհետև նա ամբողջությամբ նորոգվեց» (Բ Կորնթացիներ 5:17): Քրիստոսի խաչելությամբ Խաչը դադարեց պատժի խորհրդանշան լինելուց և դարձավ հաղթանակի նշան: Խաչակնքումը չի համարվում միայն կրոնական աստվածպաշտության մի մաս, … Read more

Թուրքիայում ամեն 2-րդ մարդը հոգեբանական աջակցության կարիք ունի

Թուրքական «MetroPOLL» հետազոտական ընկերության 2025-ի տվյալների համաձայն՝ Թուրքիայում հասարակության հոգեբանական վիճակը մնում է մտահոգիչ։ «Հասարակական հյուծվածություն և վստահություն» զեկույցի համաձայն՝ քաղաքացիների 61 տոկոսը գտնվում է բարձր կամ շատ բարձր հոգեբանական հյուծվածության մակարդակում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Հարցվածների գրեփե կեսը նշել է, որ վերջին 1 տարում հոգեբանական աջակցության կարիք է զգացել, բայց մասնագետի օգնության դիմողների թիվը … Read more

«Mercedes»-ը չի ենթարկվել «կանգառ» հրահանգին, վրաերթի են ենթարկել ոստիկաններին ու հարվածել սյանը

Այսօր՝ հունվարի 15-ին, հետապնդում և կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ծառայողները Գյուրջյան փողոցում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան մոտ նկատել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որը նրանց մոտ կասկած է հարուցել։ Գվարդիայի ծառայողները բարձրախոսով հրահանգել են, որպեսզի վարորդը կանգնի, սակայն նա ոչ միայն չի ենթարկվել գվարդիայի ծառայողների … Read more