«Տաշիր Կապիտալը» դատարանում վիճարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին լիցենզիայից զրկելու որոշումը: Պահանջում են, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ անցած տարի նոյեմբերի 17-ին կայացրած որոշումը անվավեր ճանաչվի:
Այսօրվա դատական նիստին «Տաշիր Կապիտալի» ներկայացուցիչները պահանջել են՝ որպես երրորդ կողմ դատարան հրավիրել ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին և ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին։