Հետնահանջ չի կարող լինել, որովհետև սա Փաշինյան-Կաթողիկոս ճակատամարտը չէ, սա մեր անցյալի և մեր ապագայի մասին է․ Նինա Կարապետյանց

Նոր տարում Մայր Աթոռի դեմ իշխանությունների արշավը նոր թափ ստացավ․ Սուրբծննդյան նախատոնին Փաշինյանը 10 եպիսկոպոսների հետ միասին վերաթարմացրեց «կողմերի նվիրվածությունը» «սուրբ գործին», իսկ Սուրբծննդյան օրն արդեն սեփական «ուղտերթով» ցույց տվեց՝ ինքն ամենևին նահանջողը չէ։ Հետո, իհարկե, եղավ Գևորգ Սրբազանին որպես առաջնորդ «անառիկ» պահելու ակցիան, ապա նաև՝ մտահոգիչ լուրեր տարածվեցին, որ իշխանության ուժային կառույցները բացահայտ ճնշումներ … Read more

Բեռլինում Իրանի դրոշը պոկել են դեսպանատան շենքից

Բեռլինում երկու տղամարդ ձերբակալվել է Իրանում ցուցարարների հետ համերաշխության հանրահավաքի ժամանակ Գերմանիայում Իսլամական Հանրապետության դեսպանատանը Իրանի դրոշը պատռելու կասկածանքով, հաղորդում է DW-ն՝ հղում անելով ոստիկանությանը։Իրավապահ մարմինների տվյալներով՝ տղամարդիկ երեքշաբթի երեկոյան բողոքի ակցիայի ժամանակ բարձրացել են Բեռլինի հարավ-արևմուտքում գտնվող դեսպանատան համալիրը շրջապատող ցանկապատի վրայով։ Ոստիկանությունը հավելել է, որ հանրահավաքի ժամանակ ցուցարարները, որոնցից շատերը ծածանում էին 1979 … Read more

«Յութուբյան» ալիքով քաղաքացու հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար ձերբակալվել է 62-ամյա տղամարդը

Հունվարի 9-ին Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացվեց հաղորդում «Յութուբյան» ալիքով մի քաղաքացու կողմից մեկ այլ քաղաքացու հասցեին հայհոյանքներ հնչեցնելու մասին։ Արդեն հաջորդ օրը բաժնում ստացվեց հաղորդում․ տղամարդը սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցրել քաղաքացու և նրա ընտանիքի հասցեին, ապա տեսանյութը չտարածելու դիմաց պահանջել խոշոր գումար։Մայրաքաղաքի Լվովյան փողոցի 62-ամյա բնակիչը ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։ Նույն օրը … Read more

Չինաստանում սկսվել է Ռուսաստանի համար նոր ամենագնացի արտադրությունը

Chery ընկերությունը հայտարարել է iCaur V27 SUV ամենագնացի արտադրության մեկնարկի մասին: Առաջին մոդելն արդեն դուրս է եկել Չինաստանում հավաքման գծից, և այն ռուսական շուկայում կհայտնվի 2026 թվականին, Lenta.ru-ին հայտնել են արտադրողի մամուլի ծառայությունից։ Մեքենայի դիզայնը Future Classic ոճով է և հիշեցնում է Land Rover մոդելները: Հիմնական առանձնահատկությունների շարքում արտադրողը նշում է ռետրո ոճի անկյունային թափքը: … Read more

Արդարադատության նախարարը հաստատել է՝ 15–18 հազ․ դոլարի հավելավճար է ստացել․ պետծառայողներին ընդհանուր մոտ 7,9 մլն դոլարի պարգևավճար է տրամադրվել

Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է պետական ծառայողներին ընդհանուր շուրջ 3 միլիարդ դրամի (մոտ 7,9 միլիոն դոլար) հավելավճարի վճարման թեման ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայկական լրատվամիջոցներում և սոցցանցերում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է պետական ծառայողներին ընդհանուր շուրջ 3 միլիարդ դրամի (մոտ 7,9 միլիոն դոլար) հավելավճարի վճարման թեման: Չորեքշաբթ կայացած ճեպազրույցի ժամանակ Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի … Read more

Հազվագյուտ հանդիպող երևույթ օրանգուտանների շրջանում

Թենեսի նահանգի կենդանաբանական այգին տոնում է օրանգուտան ձագի՝ Ռուհանայի ծնունդը, որը լույս աշխարհ է եկել կեսարյան հատման միջոցով։  Օրանգուտանների մոտ կեսարյան հատումը խիստ հազվագյուտ է, ինչն էլ դրդել է կենդանաբանական այգու ղեկավարներին՝ հավաքել անասնաբույժների, մանկաբարձ-գինեկոլոգների և բուժքույրերի թիմ։ Վիրահատությունից հետո նրանց ժամանակավոր լրացուցիչ խնամք են տրամադրում, մինչև մոր ապաքինումը։ Կենդանաբանական այգին նշել է, որ զույգն … Read more