PWL․ Վազգեն Թևանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազատ ոճի ըմբշամարտի 2023թ․ Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ) հաղթանակ է տարել Հնդկաստանում անցկացվող Pro Wrestling League (PWL) մրցաշարում։ Maharashtra Kesari թիմում ընդգրկված հայ ըմբիշը մրցել է ադրբեջանցի Ալի Ռահիմզադեի հետ ու հաղթել 5։2 հաշվով։ Թևանյանը հաղթանակ է կորզել գոտեմարտի վերջնամասում։ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ, 2024թ․ Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանը (74 կգ) UP Dominators թիմի … Read more

Հայաստանը պրոֆեսիոնալ ավտոմրցուղի կունենա․ շինարարությունը մեկնարկել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եղվարդ քաղաքի հարևանությամբ կառուցվում է Հայաստանում առաջին պրոֆեսիոնալ ավտոմրցուղի։ 1688 մետր երկարությամբ մրցուղին կունենա 17 շրջադարձ։ Այն նախատեսված է GT3 դասի ավտոմեքենաների, մարդատար ավտոմեքենաների, մոտոցիկլների և քարտերի համար։ Համալիրի տարածքում նախատեսվում է կառուցել նաև ավտոսպորտային ակադեմիա։ Պրոֆեսիոնալ քարտինգիստ Դանիել Դալլաքյանի անունը կրող քարտոդրոմը կկառուցվի Ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիայի (FIA) ստանդարտներին համապատասխան, ինչը թույլ կտա անցկացնել պաշտոնական … Read more

Այրվել են խանութ-սրահի ամանորյա ձևավորման պարագաները, սուրճի ապարատը, շենքի 2-րդ հարկի բնակարանի պատշգամբում գտնվող կենցաղային իրերը

Հունվարի 19-ին, ժամը 09։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պուշկինի փողոցի շենքերից մեկի 1-ին հարկում գտնվող խանութ-սրահի արտաքին պատին այրվում է գովազդային պաստառ։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Հաղորդվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: «Պարզվել է, … Read more

Ակցիա ՄԻՊ գրասենյակի դիմաց. AntiFake.am-ի թիմը սնունդ էր բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հասարակություն 19.01.2026 | 13:03 11 օր հացադուլի մեջ գտնվող «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար Նարեկ Սամսոնյանի ընկերներն ու աջակիցներն այսօր բողոքի ակցիա իրականացրին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առջև: Նրանք 11 օրվա սնունդ էին բերել ՄԻՊ գրասենյակ, որը մուտքի աստիճաններից հավաքեց ու տոպրակի մեջ լցրեց գրասենյակի աշխատակիցը՝ պատճառաբանելով, որ խոչընդոտվում է քաղաքացիների մուտքն ու ելքը։ Փաստաբաններն ահազանգում են, … Read more

2026․ ռիսկի մեկնարկ, ինստիտուցիոնալ հոսքեր և կրիպտոշուկայի նոր ճարտարապետություն

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ 19 Հունվար, 2026 14:10 2026 թվականի սկիզբը ձևավորում է որակապես նոր օրակարգ կրիպտոակտիվների շուկայի համար։ Բարձր անկայունության և մակրոտնտեսական անորոշության փուլից հետո շուկան մտնում է այսպես կոչված ռիսկի նկատմամբ պահանջարկի վերամեկնարկի փուլ, որն այլևս հիմնված չէ մանրածախ սպեկուլյացիայի վրա, այլ՝ լիկվիդայնության, ինստիտուցիոնալ հոսքերի և քաղաքական ու կարգավորիչ … Read more

Սպիտակ-Երևան ավտոճանապարհին մերկասառույց է. աշխատանքներ չեն իրականացվում

Սպիտակ–Երևան ավտոճանապարհի մի շարք հատվածներում առկա է մերկասառույց, ինչը պայմանավորված է եղանակային անբարենպաստ պայմաններով։ Ճանապարհամաքրման և աղցանման աշխատանքներ տվյալ պահին չեն իրականացվում։ Չնայած դրան՝ երթևեկությունը ավտոճանապարհի ամբողջ երկայնքով չի դադարեցվել։ Ալագյազի լեռնանցքի հատվածում դիտվում է բուք և ուժեղ քամի, որի հետևանքով տեղ-տեղ նվազել է տեսանելիությունը։ Երթևեկությունը թույլատրված է ինչպես թեթև, այնպես էլ բեռնատար տրանսպորտային միջոցների … Read more