Հայաստանը պրոֆեսիոնալ ավտոմրցուղի կունենա․ շինարարությունը մեկնարկել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եղվարդ քաղաքի հարևանությամբ կառուցվում է Հայաստանում առաջին պրոֆեսիոնալ ավտոմրցուղի։

1688 մետր երկարությամբ մրցուղին կունենա 17 շրջադարձ։ Այն նախատեսված է GT3 դասի ավտոմեքենաների, մարդատար ավտոմեքենաների, մոտոցիկլների և քարտերի համար։ Համալիրի տարածքում նախատեսվում է կառուցել նաև ավտոսպորտային ակադեմիա։

Պրոֆեսիոնալ քարտինգիստ Դանիել Դալլաքյանի անունը կրող քարտոդրոմը կկառուցվի Ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիայի (FIA) ստանդարտներին համապատասխան, ինչը թույլ կտա անցկացնել պաշտոնական մրցումներ։

Մրցուղու բացման արարողությունը նախատեսվում է 2026 թվականի մայիսին, իսկ շինարարական աշխատանքների ավարտը՝ 2028 թվականին։

16-ամյա Դանիել Դալլաքյանն Իսպանիայում բնակվող F4 դասի մրցարշավորդ է։ Նա ծնվել է Վալենսիայում, բայց միջազգային մրցաշարերում ներկայացնում է Հայաստանը։

Leave a Comment