Բախվել են «Mercedes»-ն ու «Tesla»-ն․ վիրավոր կա

Երեկ՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Ռոստովյան-Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Կորյուն Մ.-ի վարած «Tesla»-ն և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել խաչմերուկում տեղադրված … Read more

Իրանի մի քաղաք անցել է ցուցարարների վերահսկողության տակ. լրատվամիջոցներ

Ամերիկյան Fox News հեռուստաալիքը հաղորդել է, որ Իրանում ցուցարարները վերահսկողության տակ են վերցրել Աբդանան քաղաքը և Մալեքշահի շրջանը։ Այս մասին հաղորդվել է լրատվամիջոցի կայքում։ Իրանի դիմադրության ազգային խորհուրդը հաղորդել է, որ Աբդանանը և Մալեքշահին անցել են ցուցարարների վերահսկողության տակ։ Խորհրդի խոսնակը միջոցառումը անվանել է խոշոր իրադարձություն և նշել, որ մարդիկ տոնում են փողոցներում։ Միևնույն ժամանակ, … Read more

Չինաստանը Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի պահանջները որակել է որպես բուլինգ

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինը ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայից Չինաստանի և Ռուսաստանի հետ կապերը խզելու պահանջը որակել է որպես բուլինգ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «ԱՄՆ-ի կողմից ուժի անամոթ կիրառումը և այժմ Վենեսուելայի նավթի նկատմամբ վերահսկողություն պահանջելը «Ամերիկան՝ ամենից առաջ» կարգախոսի դրսևորում է և տիպիկ բուլինգ»,- հայտարարել է դիվանագետը։ Մաո Նինը նաև Վենեսուելան բնութագրել … Read more

Թրամփը հրապարակել է մինչև 50 միլիոն բարել վենեսուելական նավթ վերամշակելու և վաճառելու ծրագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հրապարակել է մինչև 50 միլիոն բարել վենեսուելական նավթի վերամշակման և վաճառքի ծրագիրը, որը մնացել էր Վենեսուելայում՝ ԱՄՆ-ի կողմից իրականացվող շրջափակման պատճառով։ Թրամփը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ Վենեսուելան կվաճառի պատժամիջոցների տակ գտնվող 30-ից 50 միլիոն բարել նավթը, որն ուղիղ կերպով կուղարկվի Միացյալ Նահանգներ՝ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի կողմից անմիջապես իրականացվելիք … Read more

Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվում են բացառապես էլեկտրոնային հարթակում

Հունվարի 1-ից ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններով բոլոր աշխատանքային պայմանագրերը կնքվում են բացառապես էլեկտրոնային հարթակում՝ թվային ստորագրությամբ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանն Արմենպրեսին հայտնել է, որ նոր համակարգը ապահովում է, որ աշխատողը աշխատանքային պայմանագիրն ունենա հենց աշխատանքային հարաբերությունների մեկնարկից, նվազեցնի հնարավոր անճշտությունները և դարձնի աշխատողի ու գործատուի հարաբերությունները … Read more

Խուլիգանության դեպքի մասնակիցներից մեկը բենզին է լցրել մյուսի վրա. Քննչական կոմիտե

Քննչական կոմիտեից հայտնում են, որ  հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2025 թվականի մայիսի 9-ին մի խումբ անձինք մեկնել են Ա.Մ.-ի բնակության հասցե, նրա հասցեին հնչեցրել հայհոյանքներ, … Read more

Հալեպում տեղի ունեցած բախումների հետևանքով հայերի շրջանում զոհեր չկան

Հալեպում քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) և կառավարական ուժերի միջև բախումների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, հայեր չեն զոհվել։ Այս մասին Հալեպից հայտնել է «Արմենպրես»-ի աղբյուրը։ Տեղեկության համաձայն՝ բախումների հետևանքով զգալի թվով զոհեր ու վիրավորներ, ինչպես նաև նյութական վնասներ են գրանցվել։ Զոհերի պաշտոնական թիվ առայժմ չի հաղորդվել։ «Այժմ բախումները կողմերի միջև թուլացել են, սակայն չեն … Read more