Ի՞նչ հագուստ և վայր ընտրել նորածնի՝ ձմեռային զբոսանքի համար

Ձմռանը նորածինների ծնողների մոտ հարցեր են առաջանում, թե որտե՞ղ զբոսնել երեխայի հետ, ինչքա՞ն զբոսնել և արդյո՞ք առհասարակ զբոսնել: Զբոսնել կարելի է օդի ցանկացած ջերմաստիճանի դեպքում: Չկան ջերմաստիճանի կամ խոնավության հստակ աստիճանների որոնց դեպքում անհրաժեշտ է հրաժարվել զբոսնելուց: Նշանակություն ունի միայ առանձին վերցրած ամեն մարդու սուբյեկտիվ կարծիքը: Զբոսանքներն ինքնանպատակ չեն: Եթե դրսի ձյունն ու սառնությունը բոլորովին … Read more

Ադրբեջանի դիվանագիտական ակտիվությունը TRIPP-ի շրջանակային թղթից հետո․ ի՞նչ է համակարգում Բաքուն

Հունվարի 15-ին Վաշինգտոնում Միրզոյան-Ռուբիո հանդիպումից հետո ԹՐԻՓՓ իրականացման շրջանակի մասին փաստաթղթի հրապարակումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ակտիվ խորհրդակցություններ է սկսել Թուրքիայի ու Միացյալ Նահանգների գործընկերների հետ։ Նույն օրը Ջեյհուն Բայրամովը շուրջ 2 ժամ հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ և քննարկել շրջանակային փաստաթուղթը։ «Մենք այս հարցի շուրջ երկժամյա քննարկումներ ենք … Read more

Մենք ընդամենը 5-6 ամիս է, ինչ խաղաղության պայմաններում ենք ապրում, վայելում ենք այս իրավիճակը․ Ալիև

Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, որպես անկախ երկրներ, երբևէ չեն ապրել խաղաղության մեջ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի տնտեսական գագաթնաժողովի «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով պանելային քննարկման ժամանակ։  «Մենք ընդամենը 5-6 ամիս է, ինչ խաղաղության պայմաններում ենք ապրում, մենք վայելում ենք այս իրավիճակը։ Երբ մենք անկախացանք՝ 1991թ․-ին, արդեն ռազմական վիճակում էինք։ Այսօր … Read more

Դավոսում ՀՀ նախագահը երկկողմ հանդիպումներ է ունեցել գործընկերների հետ

Դավոսում ընթացող համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցում է Հանրապետության նախագահը: Համաժողովի ընթացքում սպասվում է Վահագն Խաչատուրյանի ելույթը: Մինչև այդ նախագահ Խաչատուրյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ֆինլանդիայի նախագահի, Իրաքյան Քուրդիստանի վարչապետի հետ: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, TRIPP նախագծին, նաև երկկողմ գործակցության զարգացման հեռանկարին: Հեղինակ՝ Մայա Խաչատրյան Դիտումների քանակ2

«Դատարանը պարտավորեցրել է վարույթ նախաձեռնել Նաթան սրբազանի հեռախոսազրույցը գաղտնազերծելու փաստով»․ Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԴԱՏԱՐԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՐԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ ՆԱԹԱՆ ՍՐԲԱԶԱՆԻ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՕՐԻՆԻ ԽԱԽՏԵԼՈՒ ԱՌԻԹՈՎ Ինչպես հիշում եք, 2025թ. հոկտեմբերի 17-ին civic.am֊ը հրապարակել էր մի նյութ, որտեղ նշվել էր՝ «Համացանցում հայտնվել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։»: Նույն աղբյուրում … Read more

Տեր Արտաշես Հակոբյանը հորդորում է իրեն չշփոթել տիրադավների հետ

Ուկրաինայի Հայոց թեմի հոգևորական Տեր Արտաշես Հակոբյանը գրում է. «Այսօր մամուլում և սոցիալական հարթակներում տարածվում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, ըստ որի իբր ես միացել եմ «եկեղեցու բարեկարգման» նախաձեռնությանը։ Տարածվող նյութերում այդ լուրերը ուղեկցվում են իմ լուսանկարներով, ինչը մարդկանց մոտ ստեղծել է թյուր տպավորություն և արդարացի դժգոհություն։   Իրականում տվյալ նախաձեռնությանը միացած է այլ հոգևորական՝ նույն … Read more

Aurora News | Բացասական ջերմաստիճանային անոմալիան ձգվում է․ Լևոն Ազիզյան

Վաղուց նման բան չէր եղել։ Բացասական ջերմաստիճանային անոմալիան ձգվում է գրեթե 7,000 կիլոմետր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Հունվարի 23-ին սառը եղանակը կհաստատվի Ամստերդամից մինչև Չիտա ընկած տարածքում։ Այդ անոմալիայի ձգվածությունը կազմում է մոտավորապես 6,600 կմ։ Սառնամանիքների էպիկենտրոնը կլինի Միջին Ուրալում. հունվարի 23-ի առավոտյան այնտեղ ջերմաստիճանը … Read more

«Ավելի ու ավելի շատ մարդիկ են գիտակցում ռուսական դիրքորոշման ճշմարտացիությունը». Կիրիլ Դմիտրիև

ԱՄՆ-ի նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը «շատ դրական» է անվանել Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ բանակցությունները, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ուիթքոֆը։ԱՄՆ-ի նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, նույնպես մասնակցել է բանակցություններին։ Գործակալությունը հայտնել է, որ Կիրիլ Դմիտրիևը հրաժարվել է մեկնաբանել քննարկվող թեմաները։ Սակայն նա պնդել է, որ … Read more

Նարեկ Սամսոնյանը վճռական էր իր գործողություններում, բայց ֆիզիկապես բավականին հյուծված էր․ լուծված չէ նրան անհապաղ բուժհաստատություն տեղափոխելու հարցը․ պաշտպան

Քիչ առաջ տեսակցեցի 12 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին։ Ինչպես միշտ ուժեղ էր մտքով, հոգով և վճռական իր գործողություններում, բայց ֆիզիկապես բավականին հյուծված էր։ Երկար շփվել չկարողացանք, քանի որ 12 օր հացադուլի և այն առողջական խնդիրների պայմաններում, որոնք առկա են Սամսոնյանի մոտ, նախընտրելի է պառկելն ու էներգիա խնայելը։ Այս մասին գրել է պաշտպան … Read more