Մենք ընդամենը 5-6 ամիս է, ինչ խաղաղության պայմաններում ենք ապրում, վայելում ենք այս իրավիճակը․ Ալիև

Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, որպես անկախ երկրներ, երբևէ չեն ապրել խաղաղության մեջ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի տնտեսական գագաթնաժողովի «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով պանելային քննարկման ժամանակ։ 

«Մենք ընդամենը 5-6 ամիս է, ինչ խաղաղության պայմաններում ենք ապրում, մենք վայելում ենք այս իրավիճակը։ Երբ մենք անկախացանք՝ 1991թ․-ին, արդեն ռազմական վիճակում էինք։ Այսօր խաղաղության առաջին օգուտներից մեկը տնտեսական համագործակցության մեկնարկի վրա է ազդում։ »,- ասել է Ադրբեջանի նախագահը։ 

Նա նշել է, որ Ադրբեջանից արդեն կրիտիկական նշանակության նավթամթերք է փոխադրվել Հայաստան, ինչի արդյունքում նաև գների նվազում է արձանագրվել։ 

«2-3 տարի առաջ սա բացարձակ աներևակայելի էր, բայց այսօր դա իրականություն է։ Ի՞նչ պետք է մենք այսօր անենք․ ցույց տանք խաղաղության արդյունքները, որպեսզի կարողանանք նաև մեր երկու հասարակությունների լիարժեք աջակցությունը ստանալ»,-հավելել է Ալիևը։ 

Leave a Comment