Aurora News | Կապիտալ ծախսերը աճել են 151 միլիարդ դրամով. ֆինանսների նախարար

2025 թվականին բյուջեի եկամուտները կավելանան 306 միլիարդ դրամով, իսկ ծախսերը՝ 350 միլիարդ դրամով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Կապիտալ ծախսերը աճել են 151 միլիարդ դրամով։ Հովհաննիսյանը հավելել է, որ Պաշտպանության նախարարության ենթակա կապիտալ ծախսերը աճել են 86 միլիարդ դրամով՝ հասնելով 419 միլիարդ դրամի կամ ավելի քան 1 միլիարդ … Read more

Մարկ-Անդրե Տեր Շտեգենը հեռացավ «Բարսելոնայից»

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը տեղափոխվել է կատալոնական «Ժիրոնա», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Իսպանիայի Լա լիգայի ներկայացուցիչը մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է 33-ամյա դարպասապահին։ Պայմանագրում նշված չէ տրանսֆերային իրավունքը գնելու մասին կետ։ Տեր Շտեգենը 2014 թվականին է միացել «Բարսելոնային», որի հետ պայմանագիր ունի մինչև 2028թ․ ամառ։ Կատալոնական ակումբի կազմում գերմանացին … Read more

Մենք կկործանենք մեր ապագան, եթե այսօրվա ռեժիմին ծառայողները վաղը գլխարկները փոխեն և հայտնվեն հաջորդ իշխանության շարքերում․ Նարեկ Սամսոնյան

Ջերմ ողջույններ «Արմավիր» ՔԿՀ-ից։ Հունվարի 19-ին «ՄԻՊ» գրասենյակի առաջ իրականացված ակցիայի ընթացքում իրականում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու օժտված, իսկ մերօրյա իրականության մեջ ռեժիմի ՄԻՊ-ը դարձած կառույցից վերև բարձրանալու և խնդրի շուրջ հանդիպելու առաջարկ են արել մեր թիմի ներկայացուցիչներին։ Հանդիպման բովանդակությանը ծանոթանալուց հետո, անկեղծ ասած, զարմանալու քիչ առիթներ ունեցա, բայց ցանկանում եմ մի քանի անկյունաքարային արձանագրումներ … Read more

Ինչու է կասեցվել «Էլեն» ՍՊ ընկերության հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

21 Հունվար, 2026 12:21 Տնտեսություն ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Էլեն» ՍՊ ընկերությանը պատկանող (ք․ Երևան, Մաշտոցի պողոտա 9) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ՝ խոհանոցի և սննդի արտադրական տարածքում, որտեղ իրականացվում է մսեղիքի կտրատում և ջլատում, պատերը չունեն … Read more

Aurora News | Լեռնային շրջաններում ձնածածկույթի բարձրությունն այսօրվա դրությամբ

2026թ. հունվարի 21-ի դրությամբ հանրապետության լեռնային շրջաններում ձնածածկույթի բարձրությունը 2025 թվականի նույն օրվա համեմատ 60-80սմ-ով ավելին է, ինչն իր դրական ազդեցությունն է ունենալու ջրամբարների գարնային ջրալցվածության վրա։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Լևոն Ազիզյանը։  Հավելենք, որ Հանրապետության տարածքում հունվարի 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հյուսիսային 2-5մ/վ, … Read more

Aurora News | Սա աշխատավարձի բարձրացում է՝ ուղղակի մի փոքր այլ եղանակով. նախարարը` պարգևավճարների մասին

Պետական պաշտոնյաների աշխատավարձը մեծ հաշվով վերջին 5-6 տարիներին չի փոխվել: Քննարկում եղել է 1-2 տարի առաջ այն մասին, որ ինչ-որ բան է պետք անել, որովհետև ակնհայտ է, որ կան խնդիրներ՝ կապված այն բանի հետ, որ որակյալ մասնագետներ, մեծ հաջողություն ունեցող մարդիկ, որոնք մասնավոր հատվածում ստանում են բավականին բարձր աշխատավարձեր, իրենց ներգրավելը պետական համակարգ տարբեր պատճառներով … Read more

Դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ աճել

21 Հունվար, 2026 12:45 Տնտեսություն ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 21-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 375.91 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.1397 դրամով։ Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 380.85 դրամ է: Փոխանակման կետերում դոլարի առքը 378 դրամ է, վաճառքը՝ 381։ Եվրոյի առքի միջին փոխարժեքը … Read more

Aurora News | ՊԵԿ երկու գլխավոր օպերլիազորները կալանավորվել են` կաշառք ստանալու մեղադրանքով

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալված ՊԵԿ երկու գլխավոր օպերլիազորների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում՝ հանցավոր արարք կատարելուց անմիջապես հետո ձերբակալվել … Read more