Մարկ-Անդրե Տեր Շտեգենը հեռացավ «Բարսելոնայից»

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը տեղափոխվել է կատալոնական «Ժիրոնա», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Իսպանիայի Լա լիգայի ներկայացուցիչը մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է 33-ամյա դարպասապահին։ Պայմանագրում նշված չէ տրանսֆերային իրավունքը գնելու մասին կետ։

Տեր Շտեգենը 2014 թվականին է միացել «Բարսելոնային», որի հետ պայմանագիր ունի մինչև 2028թ․ ամառ։ Կատալոնական ակումբի կազմում գերմանացին անցկացրել է 423 հանդիպում, բաց է թողել 416 գոլ, 176 խաղում անառիկ պահել դարպասը։

Leave a Comment