ՔՊ-ական Հռիփսիմե Հունանյանը հեռանում է ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից և չի ընդգրկվի առաջիկա ընտրությունների ՔՊ ցուցակում։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։ «Լավագույն առաջնորդությունը սեփական օրինակով առաջնորդությունն է: Առաջնորդվելով այս ուղենիշով` որոշել եմ հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Միաժամանակ, որոշել եմ ինքնաբացարկ … Read more

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն արդեն վերածվում են համագործակցության․ Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները արդեն վերածվում են համագործակցության։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Euronews-ին տված հարցազրույցում։ «Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները արդեն վերածվում են համագործակցության։ Մենք վերացրել ենք Հայաստան բեռնափոխադրումների բոլոր սահմանափակումները։ Ավելին, մենք սկսել ենք Հայաստանին մատակարարել կարևորագույն ապրանքներ, հիմնականում՝ նավթամթերք, որոնցից երկիրը … Read more

Հրաժարվում եմ տիրադավ եպիսկոպոսներից, նրանց միացած անառակ որդու տիտղոսը կրող քահանաներից, սարկավագներից

Բուժակների Հայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը գրում է. Ես՝ Սերգեյ Մխիթարյանս, որպես մասնագետ, որպես ՀՀ քաղաքացի, որպես Հայ, որպես Տիգրան Մեծի և Գարեգին Նժդեհի սերունդ, հրապարակավ հայտարարում եմ, որ հրաժարվում եմ տիրադավ եպիսկոպոսներից, նրանց միացած անառակ որդու տիտղոսը կրող քահանաներից, սարկավագներից։ Չեմ ընդունում նրանց կարգազանց պահվածքը, կեղծ արարողությունները, ծեսերը։ Հրաժարվում եմ ընդունել նրանց որպես Հայ Առաքելական … Read more

Թոշակներով հնարավոր չէ նվազագույն պարտադիր ծախսերն անել. թվեր

Մինչ պետական բարձրաստիճան պաշտոնյաների ծառայողական ծախսերը հաճախ ավելանում են՝ հասնելով միլիոնավոր դրամների, Հայաստանում շուրջ 500 հազար թոշակառու փորձում է ապրել 36–49 հազար դրամ թոշակով՝ այն դեպքում, երբ սպառողական նվազագույն զամբյուղը կազմում է 82 հազար դրամ։ ՀՀ վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանում կա մոտ 500 հազար թոշակառու, որոնցից 385 հազարը տարիքային են, իսկ մնացածը՝ առողջության սահմանափակ … Read more

Թրամփը սպառնացել է «պայթեցնել» Իրանը – CIVILNET

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է «պայթեցնել» Իրանն ու այն «ջնջել երկրի երեսից», եթե Թեհրանը փորձի իրականացնել իր դեմ ուղղված մահափորձի սպառնալիքները։ NewsNation հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ արդեն իսկ լիակատար պատասխան հարվածի «խիստ հրահանգներ» է տվել՝ ընդգծելով, որ իր դեմ ուղղված ցանկացած ոտնձգության դեպքում Իսլամական Հանրապետությունը կբախվի կործանարար հետևանքների։ Թրամփը կտրուկ քննադատել … Read more

Վահագն Խաչատուրյանը ստորագրեց օրենքը • ԿԵՆՏՐՈՆ.am • Նորություններ և լուրեր Հայաստանից և Արցախից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 20-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը: Այս մասին տեղեկանում ենք նախագահականից: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովն ընդունել է Ռուբեն Ռուբինյանի և Գեղամ Նազարյանի հեղինակած նախագիծը, որով հունվարի 27-ը սահմանվում է որպես «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր», ոչ աշխատանքային։

Որոշել եմ ինքնաբացարկ հայտնել ընտրություններում ՔՊ ցուցակում ընդգրկվելուց․ Հունանյան – Նորություններ 21.01.2026

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է տվել Առողջապահության մշտական ​​հանձնաժողովի նախագահի պաշտոնից և հրաժարվել է իշխող կուսակցության ցուցակով առաջիկա ընտրություններին մասնակցելուց։ «Լավագույն առաջնորդությունը սեփական օրինակով առաջնորդությունն է: Առաջնորդվելով այս ուղենիշով` որոշել եմ հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Միաժամանակ, որոշել եմ ինքնաբացարկ հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում … Read more