«Քաղաքական շարժառիթներով իրականացվում է աննախադեպ բռնաճնշում․ պահանջում եմ նախաձեռնել քրեական վարույթ»․ Զարուհի Փոստանջյան

Փաստաբան Զարուհի Փոստանջյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «ՀՀ գլխավոր դատախազինՀՀ մարդու իրավունքների պաշտպանին22 հունվար, 2026 թվական Հաղորդում հանցանքների մասինՀայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քաղաքական շարժառիթներով իրականացվում է աննախադեպ բռնաճնշում, որի առաջնային և հրամայական թիրախը ընտրվել են նրա կյանքն ու առողջությունը։Այսպիսով, քաղաքական հալածանքը չի սահմանափակվել միայն նրանով, որ Գյումրին և գյումրեցիները զրկվել … Read more

Թրամփը և Ալիևը քննարկել են «TRIPP» նախագծի, «Զանգեզուրի միջանցքի» և «Խաղաղության խորհրդի» հետ կապված հարցեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները: Հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Նշելով, որ տարածաշրջանում արդեն իսկ խաղաղություն է տիրում, Ալիևը նշել է, որ դա արտացոլվում է նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների բարելավման մեջ։ Այս առումով նա ընդգծել … Read more

Այս ամենը պետք է հանգուցալուծվի այս իշխանությունների հեռանալու միջոցով Այս ամենը պետք է հանգուցալուծվի այս իշխանությունների հեռանալու միջոցով

Այս ամենը պետք է հանգուցալուծվի այս իշխանությունների հեռանալու միջոցով Այս ամենը պետք է հանգուցալուծվի այս իշխանությունների հեռանալու միջոցով

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն Գրենլանդիայի համար քննարկում են կիպրոսյան սցենարը. NYT

The New York Times-ը գրում է, որ Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն համաձայնեցրել են Գրենլանդիայի վերաբերյալ ապագա գործարքի շրջանակը. կղզին մնում է Դանիայի ինքնիշխանության ներքո, սակայն ԱՄՆ-ն այնտեղ ռազմակայաններ կառուցելու իրավունք է ստանում: Խոսքը «կիպրոսյան սցենարի» մասին է՝ որտեղ Բրիտանիան ունի սեփական ռազմաբազաներ, որոնք համարվում են բրիտանական տարածք: Ծրագիրը նախատեսում է ԱՄՆ-ի և Դանիայի … Read more

Եվրոպայի խորհրդարանի շենքի հարակից տարածքում կտեղադրվի Հայոց այբուբենի հուշարձանը

Ստրասբուրգում գտնվող Եվրոպայի խորհրդարանի շենքի մոտ կտեղադրվի  հայոց այբուբենի հուշարձան։ Ընդ որում՝ Եվրոպայի խորհրդարանի նախագահի հետ արդեն ձեռք է բերվել անհրաժեշտ պայմանավորվածությունը։ Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ԱԺ-ին հատկացնել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ։ Քանդակը ձեռք կբերվի մեկ անձից գնման ձևով, որի համար նախատեսվում է 60% կանխավճար։

Դատարանը զինկոմի պետին կալանքի է ենթարկել վարժական հավաքներից գումարով ազատելու համար

ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետը կալանավորվել է վարժական հավաքների ենթակա անձանց ապօրինի ազատելու գործընթացը կազմակերպելու դիմաց խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, Armenia Today-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Ըստ նրա՝ քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 3 անձի նկատմամբ։ ՊՆ պաշտոնատար անձի նկատմամբ կալանքը որպես խափանման … Read more

Ինչ անի անկողնային թոշակառուն․ Վարչապետի հայտարարությունը թոշակառուների մոտ հարցեր է առաջացրել

Քաղաքականություն Հասարակություն Ինչ անի անկողնային թոշակառուն․ Վարչապետի հայտարարությունը թոշակառուների մոտ հարցեր է առաջացրել Աջակցիր «Ա1+»-ին 91 -ամյա Ռիմա տատի   թոշակը արդեն մեկ տարի «Հայփոստի» աշխատակիցն է բերում։ Տեղաշարժման  խնդիրներ ունեցող կնոջը հարազատները որոշել են՝  լրացուցիչ խնդիրներից խուսափելու համար ընտրել ավելի հեշտ տարբերակը: Մինչ այդ նա անկանխկիկ էր ստանում թոշակը:   Բայց նախորդ տարվա վերջին վարչապետ … Read more

«Ուկրաինայում խաղաղության բանակցությունները հանգել են մեկ լուծելի հարցի»․ Ուիթքոֆ

Ուկրաինայում խաղաղության բանակցությունները հանգել են մեկ առանցքային հարցի, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ «Մենք արդեն քննարկել ենք դրա լուծման տարբեր տարբերակներ, ինչը նշանակում է, որ այն լուծելի է», – ասել է Ուիթքոֆը Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում կազմակերպված միջոցառման ժամանակ։ Նրա խոսքով՝ երկու կողմերի քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր … Read more