The New York Times-ը գրում է, որ Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն համաձայնեցրել են Գրենլանդիայի վերաբերյալ ապագա գործարքի շրջանակը. կղզին մնում է Դանիայի ինքնիշխանության ներքո, սակայն ԱՄՆ-ն այնտեղ ռազմակայաններ կառուցելու իրավունք է ստանում:
Խոսքը «կիպրոսյան սցենարի» մասին է՝ որտեղ Բրիտանիան ունի սեփական ռազմաբազաներ, որոնք համարվում են բրիտանական տարածք:
Ծրագիրը նախատեսում է ԱՄՆ-ի և Դանիայի միջև 1951 թվականի պաշտպանական համաձայնագրի արդիականացում, Արկտիկայում ՆԱՏՕ-ի ներկայության ընդլայնում, ինչպես նաև Ռուսաստանին և Չինաստանին հակազդեցություն:
