Հեռախոս՝ զուգարանի թղթի մեջ, անլար ականջակալ․ ինչպես են ուսանողները պատրաստվում քննություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միկրոականջակալ, ժուչոկ, մինի նաուշնիկ․ տարբեր անուններով, բայց մեկ նպատակի համար։ Սոցիալական ցանցերում ու այլ կայքերում այսպիսի գովազդներ ու հայտարարություններ հաճախ կտեսնեք։ Վաճառողները ձեզ խոստանում են քննությունների արգելքը հաղթահարելու հեշտ ճանապարհ։ Factor TV-ն զանգահարեց հայտարարություններից մեկում նշված համարով․ ներկայացանք որպես ուսանող։    Վաճառողը փորձում էր ամեն կերպ հիմնավորել իրենց ապրանքի  արդյունավետությունը՝ պնդելով, որ ոսպի հատիկի չափով ականջակալը … Read more

Զելենսկի-Թրամփ հանդիպումը Դավոսում շուրջ մեկ ժամ է տևել

Քաղաքականություն 22.01.2026 | 18:09 Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումն ավարտվել է։ Լրագրողներին այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում և տևել է շուրջ մեկ ժամ։ Հանդիպման ավարտին Ուկրաինայի և ԱՄՆ … Read more

Եվրո-2026․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմն Ուկրաինայի դեմ խաղում

Հայտնի է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը Եվրոպայի առաջնության B խմբի առաջին տուրի խաղում։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմի մրցակիցը 2024թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ուկրաինայի հավաքականն է։ Հայաստանի հավաքականը խաղահրապարակ դուրս կգա հետևյալ մեկնարկային կազմով․ Ալբերտ Աղաջանով, Նիկիտա Խրոմիխ, Վլադիմիր Սանոսյան, Դենիս Նևեդրով, Արթուր Մելքոնյան։ Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում կայանալիք հանդիպումը կմեկնարկի … Read more

Զախարովան կրկին Վարդան Ղուկասյանի գործին է անդրադարձել 

Քաղաքականություն 22.01.2026 | 19:17 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա  Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում կրկին անդրադարձել է Գյումրի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործին։ Նա ասել է, թե «ավանդական դաշնակցի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին հայտարարությունների համար» քրեական հետապնդումն «աբսուրդ» է։ Ըստ նրա՝ Ռուսաստանը միշտ եղել և մնում է հավատարիմ Հայաստանի ինքնիշխան, անկախ և բարգավաճ պետություն լինելու գաղափարին։ Զախարովան … Read more

Ադեկվատ չէ՛ խոսել խաղաղությունից, երբ աշխարհը պատերազմի է պատրաստվում․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի գնահատմամբ՝ աշխարհը թևակոխել է գլոբալ վերադասավորումների և աշխարհակարգի փոփոխության փուլ, որն ուղեկցվելու է լուրջ ցնցումներով։ Factor TV-ի հետ զրույցում նա անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին», որին միացել է նաև Հայաստանը, և նշել, որ դա վկայում է տարածաշրջանի հանդեպ աճող հետաքրքրության մասին։ Նրա խոսքով՝ Թրամփի նախաձեռնությունը … Read more

Վարդան Ղուկասյանի ձերբակալվելու օրը Գյումրիում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան․ մեղադրյալներից մեկը Ղուկասյանի որդին է

Քաղաքականություն 22.01.2026 | 19:43 Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու օրը համայնքապետարանի շենքում և հարակից հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան։ Գործով մեղադրյալի աթոռին են Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, փեսան՝ Ավետիս Առաոքելյանն ու ևս երկու անձ։ Ըստ մեղադրանքի՝ Սպարտակ Ղուկասյանը խմբի կազմում կազմակերպել և ղեկավարել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով … Read more

Փաշինյանը՝ Թրամփի կողքին․ ինչ կտա ՀՀ-ին «Խաղաղության խորհրդին» միանալը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Դավոսում ստորագրվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը։ Թրամփը իր նախաձեռնությանը միացած պետությունների ղեկավարներին հրավիրել էր շվեյցարական Դավոս։ Սպիտակ տունը նորաստեղծ կազմակերպության անդամ դառնալու հրավեր էր ուղարկել շուրջ 5 տասնյակ երկրի․ այսօր Դավոսում ստորագրմանը մասնակցում էր 19 պետության ներկայացուցիչ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը։ Ուշագրավ է, որ 3 օր առաջ վարչապետի … Read more

Պուտինն Աբբասին ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է 1 միլիարդ դոլար ուղարկել Խաղաղության խորհրդին

Քաղաքականություն 22.01.2026 | 20:10 Ռուսաստանը պատրաստ է իր սառեցված ակտիվներից 1 միլիարդ դոլար ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծվող Խաղաղության խորհրդին։ Այս հարցն արդեն քննարկվել է Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ, Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է Ինտերֆաքսը։ «Դուք, գուցե, լսել եք, որ մենք պատրաստ ենք մեկ … Read more

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմի ավարտի փաստաթղթերը «գրեթե պատրաստ են»

Քաղաքականություն 22.01.2026 | 20:19 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսում հայտարարել է, որ Եվրոպային անհրաժեշտ են միասնական զինված ուժեր։ France 24-ի հաղորդմամբ՝ նա նաև աշխարհի առաջնորդներին հարցրել է, թե ի՞նչ ուղերձ է պարունակում Գրենլանդիա 40 զինվոր ուղարկելը՝ հավելելով, որ այդ զորքերը «ոչինչ չեն պաշտպանի»։ Զելենսկին նաև զգուշացրել է՝ ժողովրդավարության համար պայքարոներին չօգնելը կհանգեցնի անխուսափելի հետևանքների։ Ուկրաինային … Read more

ՀՀ-ն չէր կարող մերժել ԱՄՆ-ի՝ «Խաղաղության խորհրդին» միանալու առաջարկը․ Թրամփն է միջնորդել Ադրբեջանի հետ համաձայնագիրը․ Սոսի Թաթիկյան . ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտաքին և անվտանգության Երևանի կենտրոնի համահիմնադիր և նախագահ Սոսի Թաթիկյանը Factor TV-ին տված հարցազրույցում վերլուծել է Հայաստանի և Ադրբեջանի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին» միանալու որոշումը։ Թաթիկյանի խոսքով՝ այս նախաձեռնությունը Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության տրամաբանական շարունակությունն է, որը միտված է ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների դերի նվազեցմանը։ «Այս փորձը նոր չի սկսվում։ Այս … Read more