Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարը «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես կգան

Հունվարի 13-14-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում: Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը։ «Այցի ծրագրում ներառված է հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Նախատեսվում է «ԹՐԻՓՓ»-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն»,- ասված է հաղորդագրությունում։ Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Վահագն Խաչատուրյանը վերջին պահին փոշմանել է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.   Մեր տեղեկություններով՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը տարեվերջին որոշել է այցելել առաջնագիծ, թերեւս վերականգնել նախկին նախագահների կողմից տարիներ շարունակ ավանդական դարձած տարեվերջյան այցերը սահման պահող զինվորներին, նախապես տեղեկացվել է նրա այցի մասին, որը նախատեսված է եղել Երասխի հատվածում։ Խաչատուրյանի այցին ընդառաջ, մի քանի օր … Read more

«Ֆեյսբուք»-ում ներկայանալով կեղծ անհատական էջերով՝ հափշտակել են խոշոր չափերով գումար, կատարել փողերի լվացում. ՔԿ

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2021 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում Վ․Ս․-ն և Դ․Գ․-ն «Ֆեյսբուք»-ում ստեղծել են հիմնականում ԱՄՆ-ում բնակվող հայրենակիցների լուսանկարներով կեղծ անհատական էջեր, որոնց միջոցով ներկայացել են այդ անձանց … Read more

«Արցախի հերոսի» կոչումից զրկված Կարեն Շաքարյանը դեպրեսիայի մեջ է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Արցախի հերոսի կոչումից իրեն զրկելու մասին Արցախի նախագահի որոշումը գեներալ-մայոր Կարեն Շաքարյանը ցնցումներով է ընդունել։ Նրա մերձավորներից մեկը մեզ պատմեց, որ Շաքարյանն արդեն քանի օր է՝ դեպրեսիայի մեջ է, չի շփվում մերձավորների հետ, հեռախոսազանգերին չի պատասխանում։ Հիշեցնենք․ նա մասնակցում էր Սուրբ ծնունդի օրը Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հակաեկեղեցական «ուղտերթին», … Read more

Մարկո Ռուբիոն այսօր կընդունի Արարատ Միրզոյանին – CIVILNET

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն դեկտեմբերի 13-ին Պետդեպարտամենտում կընդունի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Այս մասին տեղեկանում ենք Պետդեպարտամենտի պաշտոնական էջում հրապարակված պետդեպքարտուղարի այսօրվա օրակարգից։ Նշվում է, որ հանդիպմանն այնուհետև կմիանան նաև պետքարտուղարի տեղակալ Հուկերը և Բյուրոյի ավագ պաշտոնյա Հանրահանը։

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն ֆիննախին չի փոխանցելու քաղաքացիների վերաբերյալ անձնական տվյալներ

ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է տարածել, որում ասում է․ «Հարգելի՛ քաղաքացիներ, սոցիալական հարթակներում տարածվող և իրականությանը չհամապատասխանող լուրերին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով (ԱՐՔԱ քարտերով) անկանխիկ վճարումների իրականացման դեպքում գործող 2 % հետվճարի միջոցառման շրջանակում «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն ՀՀ ֆինանսների նախարարությանը չի փոխանցելու և չի տրամադրելու քաղաքացիների իրականացրած գործարքների վերաբերյալ անձնական … Read more

Մեկնարկում է «Քայլ դեպի տուն» ծրագրի հայտերի ընդունումը

Լուսանկարը` diaspora.gov.am Երեւան: Մեդիամաքս: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» 2026 թվականի ուսումնաճանաչողական ծրագրի հայտադիմումների ընդունումը:    Ծրագիրը հնարավորություն է ընձեռում սփյուռքի 13-18 տարեկան պատանիներին եւ երիտասարդներին երկու շաբաթ անցկացնել Հայաստանում, բացահայտել հայրենիքը եւ ամրապնդել ազգային ինքնությունը:    Ծրագիրը ներառում է հայոց լեզվի (արեւելահայերեն, արեւմտահայերեն), հայրենագիտության, ազգային երգի, … Read more

Իրանում հեղափոխության համար անհրաժեշտ բոլոր պայմանները ձևավորված են. վերլուծություն – CIVILNET

Իրանում հեղափոխության համար անհրաժեշտ բոլոր պայմանները ձևավորված են։ Այդպես են կարծում Ջեք Գոլդսթոունը (հեղափոխությունների ամենահեղինակավոր տեսաբաններից մեկը) և Քարիմ Սաջադպուրը (իրանագիտության առաջատար մասնագետ)։ Ամերիկացի սոցիոլոգ Ջեք Գոլդսթոունը՝ George Mason համալսարանից, համարվում է ժամանակակից ակադեմիական հեղափոխությունների տեսության ամենաակնառու ներկայացուցիչը։ 1990-ականներին և 2000-ականներին հրապարակած մի շարք աշխատություններում նա առանձնացրել է հինգ պայման, որոնց առկայության դեպքում երկրում հեղափոխությունը … Read more

2025 թվականի տարեկան արդյունքներով Հայաստանում գրանցվել է 3,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025 թվականի դեկտեմբերը՝ 2024 թվականի դեկտեմբերի համեմատ) կազմել է 3,3%: Այս մասին նշված է Հայաստանի վիճակագրական կոմիտեի հաշվետվության մեջ: Ընդ որում, դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, գրանցվել է 1,2% գնաճ: Միևնույն ժամանակ, 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գները նույնպես աճել են 3,3%-ով: Հայաստանի 2025 թվականի պետբյուջեում գնաճն ամրագրված … Read more

Շարային պատրաստվածության ատեստավորման քննությունները իրականացվում են դաշտային ձմեռային համազգեստի կրման կոպիտ խախտմամբ

Սուրեն Պապիկյանը բանակում ատեստացիայի գործընթացի վերաբերյալ լուսանկար է հրապարակել: Կոնկրետ այս նկարը վերաբերում է շարային պատրաստության քննությանը: Այս նկարն ուշադրությանս արժանացավ, որովհետև 3 սպաներ են` 3-ն էլ տարբեր գլխարկներով, համազգեստի գոտիներով, սապոգներով (2-ինն է նկատելի): Անշուշտ այս սպաները դրա համար մեղավորություն չունեն, ամենուրեք նույն վիճակն է. հուսով եմ, որ նրանք ատեստացիայի քննությունները բարեհաջող հաղթահարել … Read more