Շարային պատրաստվածության ատեստավորման քննությունները իրականացվում են դաշտային ձմեռային համազգեստի կրման կոպիտ խախտմամբ



Սուրեն Պապիկյանը բանակում ատեստացիայի գործընթացի վերաբերյալ լուսանկար է հրապարակել: Կոնկրետ այս նկարը վերաբերում է շարային պատրաստության քննությանը:

Այս նկարն ուշադրությանս արժանացավ, որովհետև 3 սպաներ են` 3-ն էլ տարբեր գլխարկներով, համազգեստի գոտիներով, սապոգներով (2-ինն է նկատելի):

Անշուշտ այս սպաները դրա համար մեղավորություն չունեն, ամենուրեք նույն վիճակն է. հուսով եմ, որ նրանք ատեստացիայի քննությունները բարեհաջող հաղթահարել են:

Նաև վստահ եմ, որ որոշների կասեն` այս տարի նոր համազգեստ է լինելու և այլն: Միգուցե, բայց արդեն 5 տարի է բանակի համազգեստն է քննարկվում, որը թվում է, թե տեխնիկական հարց է, սակայն տարիներով ձգվում է:

Կարելի է պատկերացնել ավելի լուրջ, բարդ, բովանդակային փոփոխությունների և դրանց ընթացքի մասին: 


Нет описания фото.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment