Aurora News | Հայտնաբերել են Ամանորի գիշերը խուլիգանություն կատարած կնոջը. ՆԳՆ ոստիկանություն

Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները հունվարի 6-ին Խորենացու փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և խուլիգանության կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել 33-ամյա մի կնոջ: Պարզվել է, որ նա հունվարի 1-ին՝ կեսգիշերն անց, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, 24-ամյա երիտասարդին պատկանող գազային ատրճանակից կրակոցներ է արձակել, ապա իր այդ գործողությունը … Read more

Պաշտպանության նախարարը շրջել է զորամասում

Պաշտպանության նախարարը շրջել է զորամասում Աջակցիր «Ա1+»-ին Հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս։   Պաշտպանության նախարարը շրջել է զորամասում, ծանոթացել ծառայության և ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին։   Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամասի սպայական կազմի հետ առանձնազրույցներ է ունեցել, որոնց ընթացքում նախարարն անդրադարձել է բանակի պաշտպանունակության բարձրացմանը, կարգապահության ամրապնդմանն … Read more

Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս․ անդրադարձել է բանակի պաշտպանունակության բարձրացմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News Հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս։ Պաշտպանության նախարարը շրջել է զորամասում, ծանոթացել ծառայության և ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին։ Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամասի սպայական կազմի հետ առանձնազրույցներ է ունեցել, որոնց ընթացքում նախարարն անդրադարձել է բանակի պաշտպանունակության բարձրացմանը, կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին և սպաների ծառայությանն … Read more

26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմերում. Մայր Աթոռ

9 Հունվար, 2026 17:20 Մշակույթ Վերջին շրջանում անհարկի շահարկվում է Վեհափառ Հայրապետի գահակալության օրոք, այսպես կոչված «անհարկի» կարգալուծությունների հարցը, հրապարկվում են ուռճացված թվեր։  Այս մասին ասված է Մայր Աթոռի տարածած հայտարարության մեջ: «Իրական պատկերը հետևյալն է՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության 26 տարիների ընթացքում, ներառյալ Ստեփան Ասատրյանը, Վարդան Հունանյանը … Read more

ՀԷՑ-ում մեկնարկել է նոր բաժանորդների միացման վճարների 30-40% նվազեցման գործընթացը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում մեկնարկել է նոր սպառողների սպառման համակարգը բաշխման ցանցին միացնելու (նոր բաժանորդ դառնալու) վճարների՝ 30-40% նվազեցմանն ուղղված գործընթաց. Ավելի քան 45%-ով կնվազի 0,4 կՎ և 6(10)կՎ լարումների համար հզորության ավելացման վճարման չափը. Ինչպես արդեն հայտնել ենք, 2025թ.-ի դեկտեմբերի 30-ի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից … Read more

Թռիչքներ Փարիզում ու Մանչեսթերում

Ներկայացնում ենք 2026 թվականի հունվարի 5-ից 9-ը աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների լուսանկարների ընտրանին։ Չինաստանի Հարբին քաղաքում ընթանում է սառցե քանդակների ամենամյա միջազգային փառատոնը: Ձյան առատ տեղումները կերպարանափոխել են Փարիզի Մոնմարտրի բլրի վրա գտնվող Սակրե-Կյոր եկեղեցու շրջակայքը: Քեյփթաունում պատրաստվում են կարնավալային շքերթին: Kiyomura սուշիի ռեստորանների ցանցի նախագահ Կիյոսի Կիմուրան ցուցադրում է 243 կիլոգրամ կշռող կապույտ թունան, … Read more

ՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակի ծխախոտի տեղափոխման փորձը (ՎԻԴԵՈ)

Տրանսպորտային միջոցի զննություն արդյունքում, ավտոքարշակների վրա տեղադրված տրանսպորտային միջոցների սրահներից դուրս է բերվել չհայտարարագրված հայկական արտադրության ծխախոտային արտադրանքի խոշոր խմբաքանակ՝  7 հազար տուփ ծխախոտ․ ՎԻԴԵՈ ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակական քայլեր է ձեռնարկում ստվերային տնտեսության նվազեցման, հարկերից խուսափելու դեպքերի կանխարգելման և մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ: Օրերս ԻԻՀ-ից «Ագարակ» սահմանային անցակետ են … Read more

Թայվանի վերաբերյալ որոշումը կկայացնի Սի Ծինփինը․ Թրամփ

9 Հունվար, 2026 17:13 Աշխարհ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թայվանի վերաբերյալ որոշումը կկայացնի Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ Թայվանի նկատմամբ Չինաստանի գործողությունների վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանելով՝ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ խնդիրը կլուծի Սի Ծինփինը։ Թրամփը նաև ընդգծել է, … Read more

«Հանրությանը պառակտողը ձեռքերով սարքած սիրտիկներով ասում է, թե սիրում է բոլորին»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը շարունակում է պառակտել Հայ առաքելական եկեղեցին, աշխարհասփյուռ հոգևոր կառույցը կոչում է Հայաստանյաց Սուրբ եկեղեցի, այսինքն՝ փորձում է այն դարձնել հայաստանյան կառույց։ Փաշինյանը հայտարարել է, որ ամեն կիրակի կմասնակցի Հայաստանի տարբեր բնակավայրերի եկեղեցիներում մատուցվող պատարագների, եթե տեղի բնակիչները եկեղեցու քահանայի հետ պայմանավորվեն, որ պատարագի ընթացքում կաթողիկոսի … Read more

Հալեպում իրավիճակն այժմ խաղաղ է, բայց ռազմական գործողությունների վերսկսման վտանգը դեռ պահպանվում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News Հալեպի քրդաբնակ թաղամասերում հայտարարված հրադադարից հետո քաղաքում այժմ իրավիճակն ամբողջովին փոխվել է. եռօրյա մղձավանջային օրերից հետո որոշակի անդորր է տիրում, այդուհանդերձ, իրավիճակն արագորեն փոփոխվում է, և ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը դեռ պահպանվում է: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Բերիո Հայոց թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանը՝ մանրամասնելով … Read more