ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թայվանի վերաբերյալ որոշումը կկայացնի Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
Թայվանի նկատմամբ Չինաստանի գործողությունների վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանելով՝ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ խնդիրը կլուծի Սի Ծինփինը։
Թրամփը նաև ընդգծել է, որ ինքը չափազանց դժգոհ կլինի Պեկինի կողմից ուժի կիրառումից և արդեն իսկ այդ դիրքորոշումը փոխանցել է Չինաստանի նախագահին։