Հայաստանն ընդգրկվել է World Travel Index-ի ճամփորդության համար աշխարհի ամենաապահով երկրների ցանկում. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանն ընդգրկվել է World Travel Index-ի ճամփորդության համար աշխարհի ամենաապահով երկրների ցանկում և 193 երկրի շարքում 13-րդ տեղում է 90,27 ինդեքսով։ Վարկանիշը ցույց է տալիս, թե որ երկրներն են առաջարկում ճանապարհորդության անվտանգության լավագույն պայմանները։ Տարին շատ լավ սկսվել և շատ լավ շարունակվում է։ Սիրում եմ բոլորիդ»։