Մայրաքաղաքի ողջ տարածքում հնարավոր է մերկասառույց, երթևեկությունը կարող է վտանգավոր դառնալ․ Երևանի քաղաքապետարան

Սպասվող ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով մայրաքաղաքի ողջ տարածքում հնարավոր է մերկասառույցի առաջացում, ինչի պատճառով երթևեկությունը կարող է դառնալ խիստ վտանգավոր։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

«Զուգահեռ ԵԱՍՄ և ԿՇՄՊ համայնքային հիմնարկների տեխնիկական միջոցներն ու մարդուժը շարունակական ռեժիմով իրականացնում են ձնամաքրման ու փողոցները աղ ու ավազով մշակելու աշխատանքներ՝ ապահովելով մայրաքաղաքում անխոչընդոտ երթևեկությունն ու քաղաքացիների անվտանգ տեղաշարժը»,- նշում են կառույցից:

Քաղաքապետարանը հորդորում է ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Leave a Comment