Գործարար Իլոն Մասկի SpaceX-ին պատկանող Starlink-ը ավելի քան 100 տերմինալ կնվիրի՝ ՀՀ հեռավոր համայնքների դպրոցներում ինտերնետ հասանելիությունը բարելավելու համար, տեղեկացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նախարարը հայտնել է, որ տերմինալները կուղղվեն հիմնականում հեռավոր և դժվար հասանելի համայնքներում գտնվող դպրոցներին։
«Այս նախաձեռնությունն զգալիորեն կբարելավի կապի ապահովումը, կնպաստի թվային ներառմանը և կապահովի առցանց կրթության հասանելիությունը հազարավոր աշակերտների համար»,- հավելել է նախարարը։
2024 թվականի հոկտեմբերին ԲՏԱ նախարարությունից Armenia Today-ին հայտնել էին, որ նախարարությունը և Starlink ընկերությունը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքում ընկերության արբանյակային ցանցի գործարկման շուրջ։ Նախորդ տարվա դեկտեմբերի 13-ին Starlink-ը Հայաստանում գործունեության թույլտվություն և լիցենզիա էր ստացել։
