Թայվանը որոնում է կղզու ռազմաօդային ուժերի ռադարից անհետացած F-16-ի օդաչուին

Թայվանի զինված ուժերը որոնում են Թայվանի ռազմաօդային ուժերին պատկանող F-16V կործանիչի օդաչուին, որը անհետացել է ռադարներից Հուալան շրջանի ափերի մոտ։ Focus Taiwan լրատվական կայքի փոխանցմամբ՝ ինքնաթիռը գիշերը ուսումնական թռիչքի ժամանակ անջատվել է կործանիչների խմբից։ Հունվարի 7-ի առավոտյան ՌՕՈՒ-ի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ անհետացած ինքնաթիռի օդաչու՝ կապիտան Սինը, հասցրել է ազդանշան տալ կատապուլտվելու իր մտադրության մասին, … Read more

Նորաշեն թաղամասի ջրամատակարարումը կդադարեցվի – 5tv

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունվարի 7-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Նորաշեն թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ախր պիտի կամ նախկին աղանդավոր լինես, որ էս տրյուկները տեսնես, կամ մեր Սրբերին կարդաս, որ Առաքելական Ուսմունքի ճիշտ մոտեցումը զգաս. Շպռոտ

Երգչուհի Անի Թովմասյանը (Շպռոտ) գրում է.  «Նարեկացի կարդալուց հետո, մի տեսակ այս արտահայսությունը շատ բողոքական է հնչում։ Մենք ասում ենք ներիր Քրիստոս, որ մեղքերիս պատճառով հեռացել եմ Քեզնից։ Ոչ թե ՝ մենակ եմ Քեզ թողել Հիսուս։ Քրիստոս երբեք մենակ չէ։ նիկոլի ասածը կարող է Պարզամիտ մարդու մոտ խղճահարություն առաջացնի։ Օրինակ ՝ խեղճ Հիսուս արտահայտությունը։ Բայց … Read more

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, Երևանում սպասվում է ձյուն

Օդի ջերմաստիճանը հունվարի 7-9-ի ցերեկը կբարձրանա 3-5, հունվարի 7-10-ի գիշերը՝ 16-20, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 4-6 աստիճանով ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․    Երևանում hունվարի 7-9-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես հայտնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, հունվարի 9-ի ուշ երեկոյան, 10-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն: Հանրապետության տարածքում հունվարի 7-8-ին, … Read more

Իրանի պետական ԶԼՄ–ները հերքել են ցուցարարների կողմից Աբդանան քաղաքը գրավելու մասին լուրը

https://arm.sputniknews.ru/20260107/irani-petakan-zlmnery-herqel-en-cucararneri-kvoghmic-abdanan-qaghaqy-gravelu-masin-lury-97529211.html Իրանի պետական ԶԼՄ–ները հերքել են ցուցարարների կողմից Աբդանան քաղաքը գրավելու մասին լուրը Իրանի պետական ԶԼՄ–ները հերքել են ցուցարարների կողմից Աբդանան քաղաքը գրավելու մասին լուրը Sputnik Արմենիա Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ` ոստիկանները Աբդանանում վերականգել են կարգուկանոնը։ Իրավիճակը գտնվում է իրավապահ մարմինների վերահսկողության ներքո: 07.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-07T10:13+0400 2026-01-07T10:13+0400 2026-01-07T10:26+0400 իրանի իսլամական հանրապետություն տեսանյութեր տեսանյութ բախումներ https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/07/97528513_0:0:1920:1080_1920x0_80_0_0_87722edbb9b1c3bd775238969e9df71b.jpg.webp … Read more

«Ակտիվ դեմքերին ազատությունից զրկելով՝ ռեժիմը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել հասարակության մեջ»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաճախ են հարցնում, թե ինչու են այս կամ այն չկոտրվող անձանց քաղաքական հետապնդման ենթարկում, կալանավորում: Մեկ է՝ նրանք պինդ են, մինչև վերջ իրենց սկզբունքները պահելու են:Իշխանության խնդիրն ի սկզբանե այդ մարդկանց կոտրելը կամ սեփական դիրքորոշումներից հետ կանգնեցնելը չէ:Հանրային, քաղաքական ակտիվ դեմքերին ազատությունից զրկելով … Read more

«Ես խորապես սիրահարվել եմ այս քաղաքին». Ռուզաննա Մանուչարյան – Showbiz.am

Դերասանուհի, բոլգեր Ռուզաննա Մանուչարյան Ինստագրամի իր էջում Իսպանիայից լուսանակարներ է հրապարակել: Հայտնում է Tert.am-ը: «Վալենսիան ինձ հիշեցնում է մարշմելոու, թեթևություն և քամի։ Այն իր տեսակի մեջ այնքան նուրբ և գեղեցիկ քաղաք է։ Գոթական Գաուդայից և Կատալոնիայի ամենաբարձր շենքերից հետո Վալենսիան կարծես համեղ աղանդեր հիշեցնի։ Ես խորապես սիրահարվել եմ այս քաղաքին»,- լուսանկարներին կից գրել է դերասանուհին:

Ոստիկանության բաժնի պետի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ նախաքննությունն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետի կողմից բռնություն գործադրելով ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական … Read more

Ճոճկան գյուղում անասնակեր է այրվել

Հունվարի 6-ին, ժամը 20։53-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճոճկան գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցի 10-րդ փակուղու տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել … Read more

Երևանում 15-ամյա բնակիչը սայթաքելուց ստացել է ձախ նախաբազկի պատռված վերք

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ձախ նախաբազկի պատռված վերք» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն ծնողի ուղեկցությամբ երեխա է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի … Read more