Իրանի պետական ԶԼՄ–ները հերքել են ցուցարարների կողմից Աբդանան քաղաքը գրավելու մասին լուրը

https://arm.sputniknews.ru/20260107/irani-petakan-zlmnery-herqel-en-cucararneri-kvoghmic-abdanan-qaghaqy-gravelu-masin-lury-97529211.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/07/97528513_237:0:1677:1080_1920x0_80_0_0_2c2ec81e3d621870273e90c21148201c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, տեսանյութեր, տեսանյութ, видео, բախումներ

իրանի իսլամական հանրապետություն, տեսանյութեր, տեսանյութ, видео, բախումներ

Բաժանորդագրվել

Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ` ոստիկանները Աբդանանում վերականգել են կարգուկանոնը։ Իրավիճակը գտնվում է իրավապահ մարմինների վերահսկողության ներքո:

Իրանական «Tasnim» և «Mehr» լրատվական գործակալությունները հերքել են արևմտյան ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ ցուցարարները գրավել են Իսլամական Հանրապետության արևմտյան Իլամ նահանգի Մալեքշահիի շրջանը և Աբդանան քաղաքը:

Ավելի վաղ «Fox News» հեռուստաալիքը հայտնել էր, որ ցուցարարներն իբր իրենց վերահսկողության տակ են վերցրել Մալեքշահին և Աբդանանը:

«Մալեքշահիում զինված անձանց հետ բախումներից և անվտանգության աշխատակցի զոհվելուց հետո այս պահին անվտանգության ուժերի ներկայության շնորհիվ իրավիճակը լիովին կարգավորվել է», – ասված է «Tasnim»-ի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ անջատողական խմբավորումների հետ կապված իրավազանցները վերջին անկարգությունների ընթացքում զոհված երկու մարդկանց հուղարկավորության ժամանակ հրահրել են իրավիճակի լարում:

Մի խումբ անձինք հարձակվել են նաև բանկերի վրա, ոչնչացրել դրանց փաստաթղթերն ու սարքավորումները։

Չարագործները կրակ են բացել իրավապահների ուղղությամբ, որոնք ցույցի մասնակիցներին կոչ էին արել ցրվել։

«Mehr»-ը իր հերթին հաղորդում է, որ Աբդանան քաղաքում ոստիկանության հսկողության ներքո անցկացված խաղաղ հավաքը տևել է մոտավորապես մինչև տեղական ժամանակով ժամը 19.00-ը, որից հետո մասնակիցները սկսել են ցրվել, սակայն նրանցից առանձնացված 250-300 հոգանոց խումբը սկսել է հրկիզումներ իրականացնել քաղաքի տարբեր հատվածներում:

Գործակալության տվյալներով՝ ոստիկանները Աբդանանում վերականգել են կարգուկանոնը, իրավիճակը գտնվում է իրավապահ մարմինների վերահսկողության ներքո:

Բարձր գնաճի և ազգային արժույթ ռիալի կտրուկ արժեզրկման պատճառով, որը առաջացրել է փոխարժեքի տատանումներ և ազդել մեծածախևմանրածախգներիվրա, դեկտեմբերիվերջինԻրանիտարբերքաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել։ Սոցցանցերում հայտնվել են Թեհրանում և այլ քաղաքներում ցույցերի տեսանյութեր: Ցույցերի ֆոնին նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնանկ է արել կենտրոնական բանկի ղեկավարին։ Նրա փոխարեն նշանակվել է Աբդոլնասեր Հեմմաթին։

Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների՝ ուղեկցվելով երկրում գործող քաղաքական կարգի դեմ կարգախոսներով: Հաղորդվել է, որ զոհեր կան ինչպես ուժայինների, այնպես էլ անկարգությունների մասնակիցների կողմից:

Leave a Comment