Օդի ջերմաստիճանը կբարձրանա, Երևանում սպասվում է ձյուն

Օդի ջերմաստիճանը հունվարի 7-9-ի ցերեկը կբարձրանա 3-5, հունվարի 7-10-ի գիշերը՝ 16-20, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, Երևանում սպասվում է ձյուն


ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․    Երևանում hունվարի 7-9-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Ինչպես հայտնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, հունվարի 9-ի ուշ երեկոյան, 10-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն:


Հանրապետության տարածքում հունվարի 7-8-ին, 9-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Հունվարի 9-ի ուշ երեկոյան, 10-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։


Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ։


Օդի ջերմաստիճանը հունվարի 7-9-ի ցերեկը կբարձրանա 3-5, հունվարի 7-10-ի գիշերը՝ 16-20, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 4-6 աստիճանով։


Leave a Comment