Ծածկադմփոց են անում Ազատի գործը, վիճելի է, որ զինվորները մահացել են շմոլ գազի միջոցով. Նորիկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News Ծածկադմփոց են անում Ազատի գործը, վիճելի է, որ զինվորները մահացել են շմոլ գազի միջոցով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով տուժողների իրավահաջորդների պաշտպան Նորայր Նորիկյանը։ Նշենք, որ այսօր Ազատի զինվորական կացարանի ողբերգական հրդեհի 3-րդ տարելիցն է, ասուլիսին ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին 15 զոհերի հիշատակը։ «Երկու տարին բավրարա … Read more

Քրիստոսի արձանի շինաշխատանքները, անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է տեսանյութ և կից գրել.   «Քրիստոսի արձանի շինաշխատանքները, անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են։ Չի դադարում նաև աշխարհի տարբեր անկյուններից եկող հյուրերի հոսքը։   Այս նախաձեռնությունը՝ որպես ազգային նոր կոնսոլիդացիայի կենտրոն, դարձել է համերաշխության և ներքին հաշտության խորհրդանիշ՝ իր շուրջը միավորելով արդեն իսկ հարյուր հազարավոր մարդկանց Հայաստանից և սփյուռքից»։

Դրանից հետո այս գռոտեսկին պիտի մասնակցե՞նք. իհարկե, ոչ. Արթուր Խաչատրյան – 5tv

«Ազգային ժողովի նախագահն ասում է՝ «գնացեք ծանոթացեք, դա զեկույցի ներկայացման տեսակ է», ներկայացման ժամանակ նաև հարց ու պատասխան կա, հենց հարց ու պատասխանի ընթացքում նաև պարզ կդառնա, թե ինչի ընդիմությունը հենց ի վերուստ բոյկոտեց հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելը, որովհետև գիտեինք՝ ինչ էր լինելու, ում եք մրոտելու, ում եք լողացնելու, սպիտակացնելու և ներկայացնելու հունիսի 7-ին: Դա է … Read more

Հոխորտացեք Նիկոլ Փաշինյանի, այլ ոչ թե ընդդիմության վրա. Արծվիկ Մինասյան – 5tv

Վերջին նստաշրջանի հենց սկզբից միանգամից մեծամասնությունը ցույց է տալիս, թե ինչպես է պատրաստվում շարունակել իր ապօրինի գործողությունները՝ այդ թվում նաև սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորությունները չարաշահելով: Այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Ուզում եմ արձանագրել երկու կարևոր հանգամանք: Նախընթաց ամբողջ ժամանակահատվածում դուք՝ վերից վար ոտնահարելով սահմանադրական կարգավորումները, ոչ միայն առհամարել եք ժողովրդի … Read more

Նարեկի պայքարը համակարգի դեմ է, որի կամայականություններից ապահովագրված չենք ոչ մեկս. Ռուսլան Բաղդասարյան

Ռուսլան Բաղդասարյանը գրում է. «Նարեկ Սամսոնյանը ծայրահեղ քայլ է արել՝ սկսելով հացադուլ: Այսօր արդեն 11 օր է: Ես կոչ չեմ անի ընկերոջս դադարեցնել այն , որովհետև իր այդ անձնազոհությամբ նա փորձում է բոլորիս ցույց տալ, որ յուրաքանչյուր մարդու կյանքն աներկբա կարևոր է, բայց ոչ այնքան, որքան անհրաժեշտությունը ունենալ Հայաստան, որտեղ արդարադատությունը ընտրովի չի լինի: Նրա … Read more

«Եկեղեցի-հոգևորական» բնույթի հարցերը դուրս են պետական վերահսկողությունից և դատարանի ենթակայությունից. Արթուր Ղամբարյան

ՀՀ-ում ակնհայտորեն նկատվում է «ամերիկանացման» քաղաքականությունը։ Եթե գնում ենք «ամերիկանացման» ճանապարհով, ապա վատ չէր լինի, եթե քաղաքական իշխանությունները Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ վարած իրենց քաղաքականության ընթացքում կարգալույծ հոգևորականներին և նրանց դատական հայցերը վարույթ ընդունած դատավորներին «օգտագործելու» մասին որոշում կայացնելիս նկատի ունենային նաև ԱՄՆ սահմանադրական իրավունքը և Գերագույն դատարանի Milivojevich և Hosanna-Tabor գործերով դիրքորոշումը։ Այս … Read more

«ԱԺ նախագահին բացատրեք, որ հանձնաժողովի զեկույցը պետք է ներկայացվի խորհրդարանին»․ Սամվել Հակոբյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հակաեկեղեցական աղանդի գերազանցիկներից մեկը պետք է ԱԺ նախագահին բացատրի ակնհայտը․ հանձնաժողովի զեկույցին պատգամավորները ոչ թե պետք է առանձին-առանձին ծանոթանան, այլ այն պետք է ներկայացվի խորհրդարանին, ինչպես հստակ նախատեսված է ԱԺ կանոնակարգով։Բայց, երևի, սա այդքան կարևոր չէ նրա համար․ հարցը չէ՞ որ խաղադրույքներին … Read more