ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News
Ծածկադմփոց են անում Ազատի գործը, վիճելի է, որ զինվորները մահացել են շմոլ գազի միջոցով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով տուժողների իրավահաջորդների պաշտպան Նորայր Նորիկյանը։
Նշենք, որ այսօր Ազատի զինվորական կացարանի ողբերգական հրդեհի 3-րդ տարելիցն է, ասուլիսին ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին 15 զոհերի հիշատակը։
«Երկու տարին բավրարա ժամանակ էր, որպեսզի վարույթն իրականացնող մարմինը իրականացներ անհրաժեշտ, անհետաձգելի և պատճառաբանված, տրամաբանական գործողություններ ու կարողանար հանրությանը ներկայացներ տեղեկություններ»,- ասաց նա։
Նորիկյանն ընդգծեց, որ ապացույցների ծավալը լրացնելու համապատասխան փուլում միջնորդություն են ներկայացնելու դատարան՝ իրականացնելու կրկնակի քննչական փորձարարություն։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ