Չարը մերժելու աղոթք՝ Մայր տաճարում. Վեհափառն ու ժողովուրդը միասնական են – 5tv
«Մեր սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների», – Էջմիածնի Մայր տաճարում սուրբծննդյան պատարագի ժամանակ հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Նրա խոսքով՝ այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը և խորը վերք՝ հասցված հավատացյալներին: Վեհափառը դարձյալ չի կամեցել ուղիղ ու համարժեք պատասխան տալ իր անունը բոլոր հարթակներից հոլովող Փաշինյանին: