Պուտինը վաղը կհանդիպի Ուիթքոֆֆի հետ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը հայտնել է, որ  Ռուսաստանի Դաշնություն է մեկնում  Քուշների հետ: Ուիթքոֆֆը հայտնել է, որ հինգշաբթի կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ: Պեսկովը հաստատել է, որ ՌԴ նախագահը վաղը կընդունի Ուիթքոֆֆին: Ըստ ԱՄՆ բանագնացի՝ վերջին շաբաթներին հաջողվել է զգալի առաջընթաց արձանագրել Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու հարցում:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպք, շրջակա միջավայրին վնասը՝ մոտ 161 մլն դրամ

21 Հունվար, 2026 15:58 Հասարակություն ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է 2025թ.-ի վերահսկողության արդյունքները։ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ . Արձանագրվել է՝ 617 իրավախախտման դեպք’ շինարարություն, արտադրություն – 221 հանքարդյունաբերություն – 37 առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխում – 84 խոզանների, … Read more

«Իմ երեկվա հայտարարությունը հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության և հոգեկան լարվածության». տիրադավներին միացած Տեր Արտաշեսը զղջացել ու ներողություն է խնդրում

Ես՝ Մասյացոտնի թեմի Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանս, խորապես ափսոսում և ցավ եմ ապրում իմ երեկվա հայտարարության համար, որը հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության, իրականությունը ճիշտ չգնահատելու և հոգեկան լարվածության։ Այդ հայտարարությունը չի արտահայտում իմ իրական միտքն ու համոզումները։ Ես վերահաստատում եմ Մասյացոտն թեմի հոգևորականներիս 17.01.2026թ. հայտարարությունը։ Իմ … Read more

Թեհրանը չի հրաժարվի ուրանի խաղաղ հարստացման իրավունքից և պատրաստ է բանակցությունների. ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ

Թեհրանը երբեք չի հրաժարվի ուրանի խաղաղ հարստացման իր իրավունքից, ՄԱԿ-ի Զինաթափման համաժողովում հայտարարել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Իրանի դեսպան և…

Գազայի «Խաղաղության խորհրդում» Թուրքիան կներկայացնի Ֆիդանը. Էրդողան

Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի կարգավորման համար ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհրդում» Թուրքիան կներկայացնի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ТАСС-ի փոխանցմամբ։ Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերներ են ուղարկվել բազմաթիվ օտարերկրյա առաջնորդների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է նախագահել այս միջազգային … Read more

Առնվազն 1 տոկոսային կետով ավելի քիչ դեֆիցիտ ենք ունենալու 2025 թվականին. ֆինանսների նախարար

Հայաստանում հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2025 թվականին եղել է պետբյուջեով նախատեսվածից բարձր: Ակնկալվում է, որ նախորդ տարվա վերջնական արդյունքներով՝ այս…

Խաչիկ Գալստյանի անունը շոշափող քրեական վարույթի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված է 23 անձ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանի անունը շոշափող քրեական վարույթի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված է 23 անձ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։ Ինչպես արդեն հայտնել ենք` քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանին ՀԿԿ-ն մեղադրում է շուրջ 2 ամիս առաջ` նոյեմբերին, Վաղարշապատում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների ժամանակ, իբր, ընտրողներին ընտրակաշառք բաժանելու մեջ: Գալստյանը … Read more

ԱԳՆ գլխավոր քարտուղարը օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանն ընդգծել է հին ձեռագրերի պահպանման գործում Հայաստանի կարևոր ներդրումը

Մատենադարան Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա…

Wizz Air-ի թռիչքների արգելքի մասին լուրերը կեղծ են. Զբոսաշրջության կոմիտե – CIVILNET

Վերջին օրերին տարածվում է սխալ տեղեկատվություն այն մասին, թե իբր Wizz Air ավիաընկերության օդանավերը տեխնիկական անսարքությունների պատճառով արգելք ունեն թռիչքներ իրականացնելու։ Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեն հայտնում է, որ այս տեղեկատվությունը սուտ է և տարածվում է ընկերության հեղինակությանը հարված հասցնելու նպատակով։ Կոմիտեն նշում է, որ Wizz Air ավիաընկերությունը, որպես Եվրոպայի առաջատար լոուքոսթ փոխադրողներից մեկը, Airline Ratings միջազգային … Read more

Հայաստանն ունի ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրության աճի տեմպի ամենացածր ցուցանիշը – Նորություններ 21.01.2026

2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ԵԱՏՄ երկրներում արդյունաբերական արտադրության ծավալը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.2%-ով, հայտնում է ԵՏՀ-ն։ Աճ է նկատվել Միության գրեթե բոլոր երկրներում՝ Ղրղզստանում՝ 10%-ով, Ղազախստանում՝ 7.4%-ով, Ռուսաստանում՝ 1%-ով և Հայաստանում՝ 0.5%-ով։ Միաժամանակ, մշակող արդյունաբերության արտադրության ծավալն աճել է 2.5%-ով։