Վերջին օրերին տարածվում է սխալ տեղեկատվություն այն մասին, թե իբր Wizz Air ավիաընկերության օդանավերը տեխնիկական անսարքությունների պատճառով արգելք ունեն թռիչքներ իրականացնելու։ Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեն հայտնում է, որ այս տեղեկատվությունը սուտ է և տարածվում է ընկերության հեղինակությանը հարված հասցնելու նպատակով։ Կոմիտեն նշում է, որ Wizz Air ավիաընկերությունը, որպես Եվրոպայի առաջատար լոուքոսթ փոխադրողներից մեկը, Airline Ratings միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից կրկին ընդգրկվել է Airline Ratings-ը համարվում է ավիացիոն անվտանգության, ծառայությունների որակի և ուղևորների գնահատականների ոլորտում համաշխարհային հեղինակավոր աղբյուր: