Մեկ ժամից մարդիկ կրկին դուրս կգան փողոցներ․ խնդրում եմ՝ պատրաստ եղեք միջամտելու և Իրանի ժողովրդին օգնելու համար․ Ռեզա Փահլավին՝ Թրամփին

Իրանի գահընկեց շահի որդի Ռեզա Փահլավին՝ Իրանում ցույցերի ֆոնին դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ «Պարոն նախագահ, սա Ձեր ուշադրության, աջակցության և գործողությունների հրատապ և անհապաղ կոչ է։ Ալի Խամենեին, վախենալով, որ իր հանցավոր ռեժիմը կընկնի ժողովրդի ձեռքով և ցուցարարներին սատարելու Ձեր հզոր խոստումով, փողոցում գտնվող մարդկանց սպառնաց դաժան բռնաճնշումներով: Եվ նա … Read more

Հալեպում փխրուն հրադադար է. հայ համայնքը մարդկային կորուստներ չունի. Ժիրայր Ռեիսյան

Սիրիայի հայոց ազգային առաջնորդարանի ազգային վարչության ատենապետ Ժիրայր Ռեիսյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսել է Հալեպում Սիրիայի կառավարական ուժերի և Սիրիայի դեմոկրատական ուժերի քրդական ներքին անվտանգության ստորաբաժանումների միջև տեղի ունեցած բախումների և հայ համայնքի վիճակի մասին։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Արտյոմ Կարապետյանը հեռանում է Հ1-ից

«Հրապարակ»-ը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ հեռուստամեկնաբան Արտյոմ Կարապետյանը հեռանում է Հանրային հեռուստաընկերությունից։ Կարապետյանը Հ1-ում աշխատում էր 2021թ-ի մարտից։ Մինչ այդ 9 տարի աշխատել էր Արմենիա TV-ում։  Մեր տեղեկություններով՝ վերջինս այլ աշխատանքի է անցնում,-գրում է սկզբնաղբյուրն ու հիշեցնում, որ օրեր առաջ էլ Հանրային Հեռուստաընկերությունից հեռացել էր գործադիր տնօրենի տեղակալ – գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը։ Դիտեք … Read more

Թուրքական և ԱՄԷ ավիաընկերությունները չեղարկել են դեպի Իրան չվերթները – Armenia Today

Թուրքական և ԱՄԷ ավիաընկերությունները չեղարկել են դեպի Իրան չվերթները՝ երկրում շարունակվող բողոքի ցույցերի և ինտերնետի անջատումների ֆոնին, հայտնում է Reuters-ը: Գործակալության տվյալներով՝ Flydubai-ն չեղարկել է Դուբայի և Իրանի քաղաքների միջև հունվարի 9-ին նախատեսված 17 չվերթ: Այդ չեղարկումների մեջ են մտնում դեպի Թեհրան, Շիրազ և Մաշհադ չվերթները: Flydubai-ի խոսնակը չի նշել չեղարկումների պատճառը, բայց ասել է, … Read more

Aurora News | Մեր մոտեցումն ահաբեկիչների նկատմամբ կլինի զսպող. ցուցարարներին սպառնում է մահապատիժ. Թեհրանի դատախազ

Իրանում անկարգությունների և ջարդերի մասնակիցները կարող են մահապատժի ենթարկվել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Թեհրանի դատախազը: «Մեր մոտեցումը ահաբեկիչների նկատմամբ կլինի զսպող, և նրանց համար պատիժը կլինի պետության դեմ պատերազմ (մահապատիժը՝ ըստ Իրանի օրենսդրության)», – ասել է Թեհրանի դատախազը։ Հավելենք՝ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման պատճառով։ … Read more

Պետական մեղադրողի էքստազից ու նիստը նախագահողի բացակա հայացքից պարզ էր, որ տղաների կալանքի ժամկետը երկարաձգվելու է․ Նաիրա Զոհրաբյան

Ավանի դատարանում էի։ Լսում էի մեղադրող դատախազի կիսագրգիռ ճառը, թե ինչպիսի «վտանգավոր հանցագործներ» են Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն ու նրանց ոչ մի պարագայում չի կարելի բերդից բաց թողնել։ Հիշեցի դոկումենտալ կադրերը, երբ Լի Խարվիին մեղադրում էին Քենեդուն, իսկ Մարկ Չեպմենին՝ Լենոնին սպանելու մեջ ու անգամ նշյալ մեղադրողները էդքան էմոցիոնալ-քրտնախաշ չէին, որքան … Read more

AntiFake.am-ի հայտարարությունը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու և Սամսոնյանի կողմից հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ

Դատարանի կողմից Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ևս երեք ամսով երկարաձգումը իրավական չէ, քաղաքական է և ծայրահեղ վտանգավոր Հայաստանի համար։ Այս որոշմամբ դատավոր Մանվել Շահվերդյանը ոչ թե իրականացրեց արդարադատություն, այլ դարձավ քաղաքական կամքի գործիք՝ խոսքի ազատության դեմ շարունակվող արշավում։ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կալանավորված են ոչ թե հանրային … Read more

Եկեղեցու բարենորոգման շարժումը նոր միացողներ ունի. աջակցություն վարչապետի և եպիսկոպոսների նախաձեռնությանը

Ռաֆայել Պետրոսյանը (նախկին՝ Հայր Վազգեն աբեղա), Ռազմիկ սարկավագ Պետրոսյանը, Ռուբեն սարկավագ Պետրոսյանը միանում են ՀԱԵ Բարենորոգման հայտարարությանը։ Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը եպիսկոպոսների կողմից ընդունված՝ Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեկարգման վերաբերյալ հայտարարությունը, աջակցում ենք այդ նախաձեռնությանը և միանում ենք բարենորոգման հայտարարությանը։ ,

Նարե՜կ, խնդրում եմ՝ դադարեցրու հացադուլը. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Նարե՜կ, խնդրում եմ՝ դադարեցրու հացադուլը Դատարանի որոշմամբ ևս երեք ամսով երկարացվեց Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը։ Դա ոչ թե իրավական անհրաժեշտության, այլ իշխանության քաղաքական պատվերի հերթական դրսևորումն է։Երբ արդարադատությունը դառնում է ձևականություն, իսկ դատարանը՝ իշխանական ճնշման գործիք, կալանքը վերածվում է պատժի՝ առանց դատավճռի։ Դատարանի այսօրվա որոշումից … Read more