Թուրքական և ԱՄԷ ավիաընկերությունները չեղարկել են դեպի Իրան չվերթները՝ երկրում շարունակվող բողոքի ցույցերի և ինտերնետի անջատումների ֆոնին, հայտնում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ Flydubai-ն չեղարկել է Դուբայի և Իրանի քաղաքների միջև հունվարի 9-ին նախատեսված 17 չվերթ: Այդ չեղարկումների մեջ են մտնում դեպի Թեհրան, Շիրազ և Մաշհադ չվերթները: Flydubai-ի խոսնակը չի նշել չեղարկումների պատճառը, բայց ասել է, որ ընկերությունը «կշարունակի հետևել իրավիճակին» և համապատասխանաբար կհարմարեցնի իր թռիչքների ժամանակացույցը:
Turkish Airlines-ը և Ajet-ը նույնպես չեղարկել են համապատասխանաբար 17 և 6 չվերթ: Բյուջետային Pegasus Airlines ավիաընկերությունը նույնպես չեղարկել է դեպի Իրանի քաղաքներ չվերթները:
Բողոքի ցույցերը Իրանում սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ իրանական ռիալի կտրուկ անկումից և գների աճից հետո: Հունվարի 8-ին Իրանում գրանցվել է ինտերնետի համապետական անջատում:
Բողոքի ցույցերն սկսվել էին 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ իրանական ռիալի փոխարժեքի կտրուկ անկումից և գների աճից հետո: Հունվարի 8-ին Իրանում գրանցվել էր ինտերնետի համապետական անջատում:
