«Հայաստան» դաշինքը բանակցությունները վարելու է Ռոբերտ Քոչարյանի հետ

Օրերս ՀՅԴ-ն հայտարարեց՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու է դաշինքային ձևաչափով, հավելելով՝  արժևորելով «Հայաստան» գործող դաշինքի գործունեությունը, առաջնային քննարկումները սկսելու են իրենց գործընկերների հետ։     «Հայաստան» դաշինքից ո՞ր գործընկերոջը նկատի ունի ՀՅԴ-ն, եթե դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը 2022թ․-ից դադարեցրել է այդ ձևաչափով համագործակցությունը։ Radar Armenia-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանը նշեց, որ նկատի … Read more

Ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՊԵԿ պաշտոնյաներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ: Այս մասին գրում են լրատվամիջոցները։ Նշվում է, որ վերջիններս մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ: Նախաքննության շահերից ելնելով՝ այս … Read more

Կատարում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տվել դիվանագետներին չմեկնել ալ-Ուդեյդ ավիաբազա

Կատարում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տվել իր բոլոր աշխատակիցներին խուսափել ալ-Ուդեյդի ավիաբազայի տարածք այցելելուց և ավելի զգույշ լինել երկրի ներսում ճանապարհորդելիս։ «Հաշվի առնելով տարածաշրջանային լարվածությունը՝ Դոհայում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տվել իր անձնակազմին ցուցաբերել առավել զգուշություն և սահմանափակել ոչ էական ուղևորությունները դեպի ալ-Ուդեյդ ավիաբազա: Մենք խորհուրդ ենք տալիս Կատարում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին անել նույնը: Կատարում … Read more

Հայրիկիս առողջական վիճակը այս պահին գնահատվում է բավարար, նա իր խորին շնորհակալությունն ու ջերմ բարևներն է փոխանցում ձեզ բոլորիդ. Վագիֆ Խաչատրյանի դուստր

Սիրելի ընկերներ, ծանոթ ու անծանոթ բարեկամներ,անսահման երախտապարտ եմ ճակատագրին, որ իմ կյանքի ճանապարհին ունեմ ձեզ։ Ձեր սերն ու աջակցությունն էին, որ լուսավորեցին խավար դարձած օրերս և ուժ տվեցին հասնելու այս լուսավոր պահին․ գրել է ադրբեջանական գերությունից վերադարձած ՎագիՖ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։ «Խնդրում եմ ներել, որ այս պահին չեմ կարողանում պատասխանել ձեր ուղարկած հարյուրավոր նամակներին։ … Read more

TRIPP-ը ապաշրջափակման գործընթացի սկիզբն է. Արսեն Խառատյան

«Ալիք մեդիա»-ի հիմնադիր, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանի հետ զրուցել ենք TRIPP-ի վերաբերյալ 2026թ.հունվարի 13-ին ընդունված հայտարարության, Հայաստանի հնարավոր ապաշրջափակման, հարավկովկասյան տարածաշրջանում ԱՄՆ հետաքրքրությունների և ստեղծվելիք հայ-ամերիկյան ընկերության մասին։ Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

ՊԵԿ ղեկավար պաշտոնյաներ են ձերբակալվել․ Հակակոռուպցիոն կոմիտե – Armenia Today

Ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ, Armenia Today-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Կոմիտեից տեղեկացրել են, որ նրանք մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ: Հավելել են, որ նրանց ձերբակալել են Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Կոմիտեից շեշտել … Read more

Ուրեմն քննչականի պետին ասեք՝ ամբաղ- զամբաղ չխոսի Հ1-ի եթերում. Արթուր Սարգսյան – 5tv

«Ուրեմն քննչականի պետին ասեք՝ ամբաղ- զամբաղ չխոսի Հ1-ի եթերում»։ Դատարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Իմ որդիական անվերապահ հավատարմությունն ու աջակցությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին. Տեր Հուսիկ

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանն իր որդիական անվերապահ հավատարմությունն ու աջակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին։ «Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցուց աղոթում և հայցում եմ Աստծու Աջի հովանին մեր Մայր Եկեղեցու, մեր ժողովրդի համար և իմ զորակցությունն … Read more