ՊԵԿ ղեկավար պաշտոնյաներ են ձերբակալվել․ Հակակոռուպցիոն կոմիտե – Armenia Today

Ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ, Armenia Today-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Կոմիտեից տեղեկացրել են, որ նրանք մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ:

Հավելել են, որ նրանց ձերբակալել են Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Կոմիտեից շեշտել են, որ նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չեն կարող հայտնել:

Leave a Comment