Բուքը փակել է Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածը. 1,000-ից ավելի մեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել

Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկ-Գյումրի մոտ 15-կիլոմետրանոց հատվածում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Երթևեկությունը Գյումրիից-Երևան, դեպի Լանջիկ, ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ բուքն իր սև գործն է անում։ Առավոտից ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով «Ճանապահային դեպարտամենտ» հիմնադրամի Թալինի, Լանջիկի, Մարալիկի ճանշինականները հատուկ տեխնիկաներով հեռացնում են ճանապարհից … Read more

Թունյան Բաբոն պլան «բ» չունի

Պատասխանելով հարցին՝ արդյոք կա՞ն սցենարներ, ի՞նչ կլինի տնտեսության հետ, եթե անվտագային իրավիճակը սրվի՝ նկատի ունենալով այն, որ Կառավարությունը, ինչպես իշխանություններն են նշել, տնտեսական դոկտրինը ձևավորել է տարածաշրջանային խաղաղության օրակարգի կոնտեքստում, ՔՊ-ական Թունյան Բաբոն պատախանել է՝ ասելով՝ ոչ թե հիմք են ընդունում տարածաշրջանային խաղաղությունը, այլ դրան են ձգտում: Պարզվում է՝ Բաբոն հատկապես ներշնչվել է ադրբեջանական … Read more

Անչափահասի կողմից սեռական բնույթի բռնի գործողությունների գործով նախաքննությունն ավարտվել է

Անչափահասի կողմից սեռական բնույթի բռնի գործողությունների գործով նախաքննությունն ավարտվել է Աջակցիր «Ա1+»-ին Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ. 2022 թվականին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2022 … Read more

Միքայել Սրբազանը չի կարող մասնակցել դատական նիստին. փաստաբանների թիմ – Նորություններ 13.01.2026

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ներկայումս գտնվում է հետվիրահատական բուժման ընթացքի մեջ և առողջական վիճակից ելնելով ներկա պահին չի կարող մասնակցել 13.01.2026թ․ դատական նիստին: Այս մասին հայտարարություն է տարածել Միքայել Սրբազանի փաստաբանական խումբը։  

Շիրակի մարզպետի որոշմամբ տնտեսված 443 մլն 807 հազար դրամը բաշխվել է 4620 աշխատակցի

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ 2025-ի ավարտին մարզպետի աշխատակազմի ենթակայության այն ՊՈԱԿ-ները, որոնք ունեցել են տնտեսված գումար, աշխատակիցներին հատկացրել են պարգևավճար՝ 443 մլն 807 հազար դրամ գումարը բաշխվել է 4620 աշխատակցի։ Այս մասին հայտում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։  Պարգևավճար ստացել է 3085 մանկավարժ, 1535 վարչական և սպասարկող անձնակզմի ներկայացուցիչ, այդ թվում 141 մշակույթի և սպորտի … Read more

Ես հերքում եմ իմ կողմից, որևէ մեկին, որևէ բան կոչ անելը․ Սուրեն Պապիկյան

Ես հերքում եմ իմ կողմից, որևէ մեկին, որևէ բան կոչ անելը․ Սուրեն Պապիկյան (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support

«Սև լճի մի դիրքին հասանելիություն չունենք. կա՛մ պետք է թողնենք, կա՛մ անցնենք ադրբեջանականի կողքով». Սուրեն Պապիկյան

«Մարտական հերթափոխի ժամանակ Սյունիքի դիրքեր բարձրանալիս, մեր սուվերեն տարածքի վրա ինչո՞ւ են ադրբեջանցի սահմանապահները ոտքից գլուխ ստուգում մեր զինծառայողներին. ինչո՞ւ եք թույլ տալիս նման նվաստացում մեր զինծառայողների նկատմամբ»,- ասուլիսի ժամանակ հարց ուղղվեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին: Նա պատասխանեց. «Դա 2021 թվականի մայիսին ստեղծված իրադրության մասին է: Ձեզ հայտնի Սև լճի մի դիրքի մասին է, որին … Read more

ՀՅԴ-ն 2026-ի ընտրություններին կմասնակցի դաշինքով․ Սաղաթելյան – CIVILNET

ՀՅԴ-ն 2026-ի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքային ձևաչափով։ Այս մասին այսօր ասուլիսին հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Սաղաթելյանի խոսքով՝ առաջնային քննարկումները սկսելու են «Հայաստան» դաշինքի հետ։ «Ունենք ցանկություն, հնարավորություն, ինչու չէ, հավակնություն դաշինքը պահպանելու, այն ընդլայնելու և ավելի ազդեցիկ միավոր դարձնելու։ Սա հերթական, սովորական կամ ընթացիկ ընտրություններ չեն մեզ … Read more

Միքայել Սրբազանը չի կարող մասնակցել նիստին

Քաղաքականություն Միքայել Սրբազանը չի կարող մասնակցել նիստին Աջակցիր «Ա1+»-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը չի կարող մասնակցել այսօր՝ ժամը 15.00-ին,  Վերաքննիչ քրեական դատարանում նշանակված դատական նիստին: ««Իզմիրլյան» բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ներկայումս գտնվում է հետվիրահատական բուժման ընթացքի մեջ և առողջական վիճակից ելնելով ներկա պահին չի կարող մասնակցել 13.01.2026թ․ դատական նիստին»,- այս … Read more

Տեղի է ունեցել 50 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հայաստանի ֆոնդային բորսայում հունվարի 13-ին տեղի է ունեցել ընդհանուր 50,000,000,000 դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։ Մասնավորապես` AMGB1129A357 տարբերակիչ ծածկագրով և 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 50,000,000,000 դրամ, որն ամբողջությամբ տեղաբաշխվել է, իսկ պահանջարկը՝ 161,474,100,000 դրամ։ Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը կազմել է 8.097%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը … Read more