Իրանը չի հարձակվում հարևանների վրա, այլ ամերիկյան թիրախների

Նոր Գերագույն առաջնորդը կարող է ընտրվել 1-2 օրվա ընթացքում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։  Նա նաև ընդգծել է, որ Իրանը չի հարձակվում Պարսից ծոցի երկրների վրա կամ հարևանների վրա, հարվածում է ամերիկյան թիրախներին։ Գնահատեք հոդվածը

Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, նրան փոխարինելու ամենաքննարկվող թեկնածուներից մեկն է. իրանագետ

Իրանագետ Գոհար Իսկանդարյանը գրում է. «Թե ով՞ կարող է դառնալ Իրանի հաջորդ Առաջնորդ և ինչպե՞ս, կարող եք կարդալ «Իրանի պետական համակարգի ինը սյուները» 2025թ. հրատարակած իմ մենագրությունում: Իրանի առաջնորդ Ալի Խամենեիի մահից հետո, ըստ Սահմանադրության, Իրանում սկսվում է նոր Առաջնորդի ընտրության գործընթացը։ Իրանի Սահմանադրության համաձայն՝ դա կատարում է Բանիմացների խորհուրդի՝ 88 հոգևորականներից բաղկացած մարմինը։ Մինչ … Read more

Որ ի՞նչ էլի. չգիտե՞ս, որ Էրդողանի գիրքը գովազդելը բացասական արձագանք է ունենալու այստեղ. Վարուժան Գեղամյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանն ասաց՝ Էրդողանի գիրքը գովազդելու գինը մեզ համար Հայրենիք է արժեցել, Արցախի գինն էր։ «Երբ դու գովազդում ես մեկի գիրքը, ում կինը բացահայտ քո գերիներին առևտրի առարկա դարձնելու մասին էր խոսում, հարց է ծագում՝ լա՛վ, դու տարրական գթասրտություն չունե՞ս քո հայրենակիցների նկատմամբ: Կամ չգիտե՞ս, որ Էրդողանի … Read more

Պատերազմի 2-րդ օրը Մերձավոր Արևելքում․ Իրանը և Իսրայելը շարունակել են հարվածները

Մարտի 1-ին Իսրայելը շարունակել է հարվածներ հասցնել Իրանին, ինչին ի պատասխան Թեհրանը նոր հարվածներ է հասցրել Իսրայելին և Պարսից ծոցի մի շարք երկրների տարածքում գտնվող օբյեկտներին։ Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իսրայելական բանակը «ինտենսիվ հարվածներ է հասցնում իրանական ռեժիմին պատկանող օբյեկտներին», այդ թվում՝ Թեհրանում։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Իրանի մայրաքաղաքում հարվածներ … Read more

«Աշխատանքներ են իրակավացնում ԱՄԷ–ում գտնվող ՀՀ քաղաքացիներին ՀՀ փոխադրելու ուղղությամբ»․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է․ «Ի ուշադրություն չեղարկված թռիչքների պատճառով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիների.ՀՀ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում, հնարավորության պարագայում, օդային ճանապարհով Հայաստան փոխադրում իրականացնելու ուղղությամբ։Այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել ստորև հղումով ներկայացված հայտը։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն, ըստ հնարավորության, կաջակցի նաև թռիչքի համար … Read more

ԱԳՆ-ն կաջակցի ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձին

Ի ուշադրություն չեղարկված թռիչքների պատճառով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է․  «ՀՀ կառավարությունն աշխատանքներ է իրականացնում, հնարավորության պարագայում, օդային ճանապարհով Հայաստան փոխադրում իրականացնելու ուղղությամբ։ Այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել ստորև հղումով ներկայացված հայտը։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն, ըստ հնարավորության, կաջակցի նաև թռիչքի համար … Read more

Իրանը հրթիռակոծել է Իսրայելի Բեյթ Շեմեշ քաղաքը, կա 9 զոհ

Իրանը հրթիռակոծել է Իսրայելի Բեյթ Շեմեշ քաղաքը, ինչի հետևանքով, ըստ վերջին տվյալների, կա 9 զոհ և ավելի քան 20 վիրավոր։ Նման թվեր է հրապարակել Իսրայելի շտապ օգնության ծառայությունը՝ Մագեն Դավիդ Ադոմը։ Ինչպես նշում է The Times of Israel-ը, Բեյթ Շեմեշը, որը գտնվում է Երուսաղեմի մոտ, իրանական կողմից հրթիռակոծվել է բալիստիկ հրթիռներով։  Իսրայելի 9-րդ ալիքը գրում … Read more

Ֆրանսիայի և Բելգիայի ուժերը պատժամիջոցների տակ գտնվող նավթակիր տանկեր են կալանել

Ֆրանսիայի և Բելգիայի ուժերը Հյուսիսային ծովում պատժամիջոցների տակ գտնվող նավթակիր տանկեր են կալանել. այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Լուրջ հարված ստվերային նավատորմին. անցած գիշեր Հյուսիսային ծովում Ֆրանսիայի ռազմածովային ուժերի ուղղաթիռները օգնել են բելգիացի զինվորականներին կալանել միջազգային պատժամիջոցների տակ գտնվող նավթակիր տանկերը։ Եվրոպացիները լի են վճռականությամբ՝ պատժամիջոցների միջոցով փակելու Ուկրաինայում … Read more

«Իրանում հակադրությունը ժողովրդի մի հատվածի և Շիա դավանանքին հարող ղեկավարների միջև է»․ Տիգրան Դավուդյան

Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանում հակադրությունը ժողովրդի մի ստվար հատվածի և Իսլամ կրոնի Շիա դավանանքին հարող ղեկավարների միջև է։ Խամենեին ուզում էր ժողովրդին զոռով դեպի դրախտ առաջնորդել։ Ես անզոր եմ այս կրոնական խնդիրը ճշգրիտ բացատրել։ Կխնդրեմ մեր հոգևորականներին և Աստվածաբաններին այս հարցում օգնել։ Նախագահ Ռաֆսանջանիի կառավարության տնտեսական բլոկի նախարարներից Մասուդ Ռողանի Զանջանին անցյալ տարի … Read more

Բախվել են «Գազելն» ու «Կիան»․ կան վիրավորներ

Մարտի 1-ին, ժամը 11։09-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են GAZel և KIA մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են … Read more