Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միություններն իրենց աջակցությունն են հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միություններն իրենց աջակցությունն են հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին` հանդես գալով հայտարարությամբ․ «Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների նախկին ու ներկա ատենապետերս, մեր լիակատար աջակցությունն ու որդիական խոնարհությունն ենք հայտնում Մայր Աթոռին և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Օ․Ս․Տ․Տ. Գարեգին Երկրորդ Հայրապետին։ Ակնհայտ է, որ այսօր Հայոց Սուրբ Եկեղեցին գտնվում … Read more

«Առանց խաղաղության ոչինչ չի լինի» և «Թոշակները չեն հերիքում». ինչ են երևանցիները սպասում իշխանություններից

Հայ հասարակությունը 2026 թվականը դիմավորում է նկատելի սոցիալ-տնտեսական մարտահրավերների և անորոշության պայմաններում։ 2025 թվականի ընթացքում երկրում տարեկան գնաճը տատանվել է մոտ 3,1-3,9% միջակայքում՝ մնալով Կենտրոնական բանկի թիրախային միջանցքի վերին սահմանին մոտ։ Գների աճը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի, ծառայությունների և տրանսպորտի թանկացմամբ, ինչը անմիջական ազդեցություն է ունենում ընտանիքների բյուջեների վրա։ Միևնույն ժամանակ տնտեսության աճը գնահատվում է … Read more

Նիկոլին միացած հոգևորականների երազանքն է եղել, որ վարչապետի կարգավիճակ ունեցողը նշանակի կաթողիկոս

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարոտւղար Տիգրան Աբրահամյանը դատապարտել է Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացած տիրադավներին. «Նիկոլին միացած հոգևորականների երազանքն է եղել, որ վարչապետի կարգավիճակ ունեցողը որոշի/նշանակի հոգևորական, թեմի առաջնորդ կամ կաթողիկոս։ Այդ հոգևորականների պատկերացրած Եկեղեցու «նորոգումը» Աստծուց հեռանալն ու վարչապետի աշխատակազմում հաստիքային աշխատակից դառնալն է։ Այդ հոգևորականների մտքերում «ախրաննիկներով» շրջելն ու «Գազել»-ներով … Read more

«ՀՀ վարչապետի վարքագիծը չունի ո՛չ իրավական, ո՛չ բարոյական հիմնավորում». Ռոբերտ Ամստերդամ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսօր Հայրապետական տնօրինությամբ ազատել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Չնայած դրան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել՝ պնդելով, իբրև Գարեգին Երկրորդը «Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ», ուստի նրա որոշումները «առ ոչինչ» են և Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը «շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ … Read more

«Վաղը Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կմասնակցեմ պատարագի»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է․ «Վաղը Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում ՀԱՍԵ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կմասնակցեմ սուրբ և անմահ պատարագի»։ Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան

Հորդորում ենք Հայ Եկեղեցու անդաստանից ներս մեր եղբայրներին և քույրերին խորագետ և զգոն լինել` թույլ չտալով պառակտում եկեղեցում․ հայտարարություն

Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների նախկին ու ներկա ատենապետերս, մեր լիակատար աջակցությունն ու որդիական խոնարհությունն ենք հայտնում Մայր Աթոռին և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Օ․Ս․Տ․Տ. Գարեգին Երկրորդ Հայրապետին։ Այս մասին հայտարարություն են տարածել Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունները։ «Ակնհայտ է, որ այսօր Հայոց Սուրբ Եկեղեցին գտնվում է դրսից ղեկավարվող տարբեր ուժերի, խմբակների … Read more

Հալեպի հայկական թաղամասերը՝ թեժ մարտերի հարևանությամբ․ հալեպահայության բնականոն առօրյան և անվտանգությունը կրկին խաթարվել է

Հունվարի 6-ին Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքում իրավիճակը սրվեց։ Հայաբնակ թաղամասերի բնականոն կյանքն ու անվտանգությունը հերթական անգամ խաթարվեց։ Ըստ տեղեկությունների՝ գնդակոծվում էին քրդաբնակ Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիա շրջանները։ Բախումները տեղի են ունենում «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) և Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերի միջև: Բախումները տեղի են ունենում այն ֆոնին, երբ Սիրիայի կառավարությունը և ՍԴՈՒ-ն փորձում են կյանքի … Read more

Սիրո ցավը

Կանչիր Ինձ, և Ես կլսեմ քեզ, կմոտենամ և կօրհնեմ քեզ: Օգտագործիր Իմ շտեմարանների անսպառ հարստությունները` քո ու այլոց կարիքների համար: Փնտրիր Իմ սքանչելի ճշմարտություններն ու պիտի գտնես: Կարող է այնպես լինել, որ լռության մեջ նստած` քեզ թվա, թե բոլորովին մենակ ես մնացել: Այդ դեպքում հրամայում եմ, այո՛, հրամայում եմ, որ հիշես, թե խոսել եմ քեզ … Read more