ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում 4066 ընտանիք հավաստագիր է ստացել

Հասարակություն 08.01.2026 | 14:49 Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում հունվարի 8-ի դրությամբ հավաստագիր է ստացել 4066 ընտանիք։ Նշվում է, որ վերոնշյալ ընտանիքներից 1768-ն արդեն իրացրել է հավաստագիրը։ Նախարարությունից հիշեցնում են, որ միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝ … Read more

Արցախի Ջրականի և Վարանդայի շրջաններում հրդեհներ են բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի շրջաններում կրկին հրդեհներ են։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրդեհներ են  բռնկվել Վարանդայի և Ջրականի շրջաններում։ Նշվում է, որ  թփուտների տարածքում բռնկված հրդեհը քամու պատճառով տարածվել է։ Դեպքի վայր են ուղարկվել Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ խմբեր։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Ադրբեջանի ԱԻՆ-ը հայտնում է, որ նախարարության 112 թեժ գծին ահազանգ է ստացվել Ջաբրայիլի շրջանի Չոջուք Մարջանլի  գյուղի, … Read more

Քանի՞ վարորդ է ոչ սթափ վիճակում վարել ավտոմեքենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ 8 Հունվար, 2026 14:53 Ամանորյա օրերին, ցավոք, հանրապետությունում բազմաթիվ ավտովթարներ են տեղի ունեցել, որոնցից շատերի դեպքում պարեկներն արձանագրել են մեքենան ոչ սթափ վիճակում վարող վարորդների:  Քանի՞ վարորդ են պարեկներն այս օրերին հայտնաբերել ոչ սթափ վիճակում. MediaHub-ն այս հարցն ուղղեց ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանին: «Տոնական օրերին հայտնաբերվել է … Read more

ԱՄՆ ներգաղթի ոստիկանության աշխատակիցը Մինեապոլիսում կրակել է մի կնոջ և սպանել․ միջադեպն ինքնապաշտպանություն է որակվել

ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանության (ICE) աշխատակիցը կրակել և սպանել է մի կնոջ Մինեապոլիսում (Մինեսոտա նահանգ)՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ իշխանությունները պնդել են, որ նա փորձել է մեքենայով մխրճել ICE պարեկային ծառայության մեքենայի մեջ։ Գերատեսչությունը զոհի վարքագիծը որակել է «ներքին ահաբեկչության» ակտ, իսկ պարեկային ծառայության արձագանքը՝ ինքնապաշտպանություն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Տեղական լրատվամիջոցների … Read more

Իրանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի միջամտությունը երկրի ներքին գործերին

Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից երկրի ներքին գործերին միջամտելուն ուղղված դիրքորոշումը։ Mehr-ի հաղորդմամբ՝ ԱԳՆ-ն տարածված հայտարարության մեջ դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից Իրանի հարցում միջամտելուն ուղղված դիրքորոշումը՝ ընդգծելով, որ «իրանցի ժողովուրդը թույլ չի տա, որ Ամերիկայի խաբուսիկ քաղաքականությունը և թշնամական վարքագիծը խաթարեն Իրանի ազգային ինքնիշխանությունը, անկախությունը և արժանապատվությունը»։ Հայտարարության մեջ ասվում … Read more

Մենք այս թեմայով կստանանք լուրջ հարվածներ, բայց կտանք արժանի հակահարված. Փաշինյան

Պետական աշխատանքին չպիտի լինի այնպիսի վերաբերմունք, որ դե քանի որ լավ աշխատանք չեմ կարողանում գտնել, ուրեմն ստիպված եմ պետական կամ համայնքային ծառայող լինել, ինչը, ինչը, ցավոք, որոշ դեպքերում մեր իրականության մեջ առկա է։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եթե մենք ուզում ենք, որ վերափոխված և զարգացած պետություն ունենանք, դա նշանակում է, … Read more

Էրլինգ Հոլանդը խփել է Պրեմիեր լիգայի 35000-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը խփել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության 35000-րդ գոլը, հաղորդում է Opta-ն։ Դա տեղի է ունեցել «Բրայթոնի» դեմ 21-րդ տուրի խաղում, որն ավարտվել է 1։1 հաշվով։ 41-րդ րոպեին Հոլանդը մրցակցի դարպասը գրավել է 11-մետրանոց հարվածով։ Նորվեգացի հարձակվողը նաև 150-րդ գոլն է խփել «Մանչեսթեր Սիթիի» կազմում (173-րդ խաղում)։ Նա նաև ունի … Read more

Թրամփը պահանջել է ԱՄՆ ռազմական բյուջեն 50%-ով ավելացնել՝ հասցնելով 1,5 տրիլիոն դոլարի

ԱՄՆ-ի 2027 թվականի ռազմական բյուջեն պետք է կազմի 1,5 տրիլիոն դոլար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին հայտարարել է TruthSocial սոցիալական ցանցում գրառմամբ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ Այս գումարը զգալիորեն գերազանցում է Կոնգրեսի կողմից 2026 թվականի համար հաստատված 901 միլիարդ դոլարը (771 միլիարդ եվրո), հաղորդում է Reuters-ը։ Թրամփը նշել է, որ որոշումը կայացրել է «սենատորների, … Read more