Իրանի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել համացանցի հասանելիության համար կառավարության դեմ բողոքի նոր ալիքի ֆոնին

Իրանի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել համացանցի հասանելիության համար՝ կառավարության դեմ բողոքի նոր ալիքի ֆոնին, հաղորդել է TRT-ն: Cloudflare տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության տվյալների համաձայն՝ երկրում ինտերնետային տրաֆիկը շաբաթ օրը ժամանակավորապես նվազել է մոտ մեկ երրորդով: Իրանը նախկինում դիմել է ինտերնետի մասնակի և լրիվ սահմանափակումների 2009, 2019 և 2022 թվականների բողոքի ցույցերի ժամանակ։ Նմանատիպ միջոցներ կիրառվել են … Read more

Մի շարք ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է․ իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

Հունվարի 4-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև, Թթուջուր-Նավուր  ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։   «Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։   … Read more

Եվրոպայում ԱՄՆ դիվանագիտական ​​առաքելությունների դիմաց բողոքի ակցիաներ են՝ Վենեսուելայում իրականացված գործողության դեմ

Եվրոպայում ԱՄՆ դիվանագիտական ​​առաքելությունների դիմաց մի քանի հարյուր մարդ է հավաքվել՝ Վենեսուելայում իրականացված գործողության դեմ բողոքի ակցիա անցկացնելու համար։ Ամստերդամում Ձախակողմյան կուսակցությունների և կոմունիստական ​​շարժումների ներկայացուցիչները մասնակցում են ԱՄՆ գլխավոր հյուպատոսության դիմաց անցկացվող բողոքի ցույցին՝ ոստիկանության ուժեղ պաշտպանության ներքո: Նրանց պաստառների վրա գրված է. «Ձեռքերը հեռու Վենեսուելայից», «Դուք չեք կարող խուսափել միջազգային արդարադատությունից» և «Լատինական … Read more

Իսրայելը համերաշխություն է հայտնում իրանցի ժողովրդի պայքարին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի հայտարարել է, որ իր երկիրը համերաշխ է Իրանի ժողովրդի հետ՝ կապված այս շաբաթ Իրանի Իսլամական Հանրապետության մի քանի քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցերի հետ, հայտնում է AFP-ն։ «Մենք համերաշխ ենք իրանցի ժողովրդի պայքարի և ազատության ու արդարության նրա ձգտման հետ»,- կառավարության ամենշաբաթյա նիստում հայտարարել է Նեթանյահուն։ «Լիովին հնարավոր է, որ … Read more

Bloomberg․ Ռուբիոն կստանձնի Վենեսուելայի կառավարումը ԱՄՆ-ի կողմից

Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոյի ձերբակալումից հետո երկրի կառավարման հարցում ԱՄՆ-ի կողմից գլխավոր վարչական դերը ստանձնելու է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Այս մասին կիրակի՝ հունվարի 4-ին, Bloomberg-ը հայտնել է՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ռուբիոն կուբայական ծագում ունեցող ամերիկացի, ծնվել է Մայամիում՝ Կուբայից գաղթած ընտանիքում։ Bloomberg-ի մանրամասներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մեծ ուշադրություն է … Read more

2026-ին ցանկանում եմ՝ Հայաստանը տնտեսապես ավելի զարգանա. Վարդանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2025 թվականի ընթացքում քաղաքական դաշտը լի էր բազմաթիվ կարևոր իրադարձություններով։ Ինչպես շատ քաղաքագետների և քաղաքական ներկայացուցիչների համար, այնպես էլ քաղաքագետ Արմեն Վարդանյանի համար տարվա կարևոր իրադարձությունը օգոստոսի 8-ի համաձայնագրի ստորագրումն է։ Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Վարդանյանը շեշտեց, որ այլ պայմանավորվածություններ էլ կան, որոնք ևս շատ նշանակալից են։ «Ամենակարևոր իրադարձությունը օգոստոսի 8-ի ստորագրած «TRIP»-ի … Read more

«Խոսում են երևանցիները». 2025 թվականի ամենաշատ դիտված հարցումները – Armenia Today

2025 թվականին Armenia Today-ի նկարահանող խումբը տասնյակ հարցումներ է անցկացրել, որոնց ընթացքում երևանցիները կարծիք են հայտնել երկրում ամենաշատ քննարկվող կառավարության որոշումների և իրադարձությունների վերաբերյալ՝ կենսաթոշակների և տրանսպորտի սակագների բարձրացումից մինչև աղմկահարույց ձերբակալություններ, վարչապետի հայտարարությունների շուրջ վեճեր և Էջմիածնի անվտանգության ուժերի գործողությունները: Մենք հավաքել ենք այդ հարցումներից ամենաշատ դիտվածները՝ ցույց տալու, թե ո՞ր թեմաներն են առաջացրել … Read more

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 100 չվերթ է հետաձգվել

https://arm.sputniknews.ru/20260104/mvoskvaji-odanavakajannerum-aveli-qan-100-chvert-e-hetadzgvel-97469358.html Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 100 չվերթ է հետաձգվել Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 100 չվերթ է հետաձգվել Sputnik Արմենիա Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն ավելի վաղ հայտնել էր դեպի Ռուսաստանի մայրաքաղաք թռչող ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին: 04.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-04T20:05+0400 2026-01-04T20:05+0400 2026-01-04T20:05+0400 չվերթ մոսկվա https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95404854_0:150:1600:1050_1920x0_80_0_0_343e6c60e6642065ece4f950ab0f4a46.jpg.webp ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» … Read more

Մոսկվայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով հետաձգվել է մոտ 200 չվերթ

Մոսկվայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով հետաձգվել է մոտ 200 չվերթ։ Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ մայրաքաղաքին մոտենալիս ոչնչացվել է 23 անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի Դոմոդեդովո, Վնուկովո և Ժուկովսկի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել մեկնումների և ժամանումների համար, մարդիկ հերթ են կանգնում ինքնաթիռ նստելու համար։ Մի քանի չվերթ չեղարկվել է։

Անկարան և Բաքուն համաձայնության են եկել Ադրբեջանից գազի նոր մատակարարումների շուրջ

Թուրքիան և Ադրբեջանը գազի մատակարարման նոր համաձայնագիր են ստորագրել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարին։ Նրա խոսքով՝ 33 միլիարդ խորանարդ մետր բնական գազի մատակարարման համաձայնագիրը նախատեսում է տարեկան 2.25 միլիարդ խորանարդ մետր մատակարարում 15 տարվա ընթացքում։ Համաձայնագիրը նախատեսված է ուժի մեջ մտնել 2029 թվականին և ուժի մեջ կմնա մինչև 2040-ական … Read more