Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի հայտարարել է, որ իր երկիրը համերաշխ է Իրանի ժողովրդի հետ՝ կապված այս շաբաթ Իրանի Իսլամական Հանրապետության մի քանի քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցերի հետ, հայտնում է AFP-ն։
«Մենք համերաշխ ենք իրանցի ժողովրդի պայքարի և ազատության ու արդարության նրա ձգտման հետ»,- կառավարության ամենշաբաթյա նիստում հայտարարել է Նեթանյահուն։
«Լիովին հնարավոր է, որ մենք ապրում ենք մի պահ, երբ իրանցի ժողովուրդն իր ձեռքն է վերցնում սեփական ճակատագիրը»,- ըստ նրա գրասենյակի հրապարակած հայտարարության, ասել է նա։