«Ահավոր քիչ է», «Պետք է 180 հազար ստանա» և «3500 դրամը բավարար է»․ հարցում՝ կենսաթոշակի մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի կենսաթոշակները բարձրացնել 3500 դրամով: Armenia Today-ի նկարահանող խումբը քաղաքացիներից հարցրել էր, թե ինչպես են նրանք վերաբերվում կառավարության այս քայլերին, արդյոք պետությունը բավարար չափով նվիրված է կենսաթոշակառուների սոցիալական կարիքները հոգալուն և ինչից պետք է կախված լինեն պետական ծառայողների աշխատավարձերը, և հարցման մասնակիցների մեծ մասը դժգոհություն է հայտնել կառավարության որոշման վերաբերյալ, քանի որ Հայաստանում կենսաթոշակները այնքան ցածր են, որ կենսաթոշակառուները չեն կարողանում հոգալ իրենց հիմնական կարիքները:
«Ահավոր քիչ է», «Պետք է 180 հազար ստանա» և «3500 դրամը բավարար է»․ հարցում՝ կենսաթոշակի մասին
«Օրենք չկա, կործանված ենք»․ «Ճիշտ են արել»․ հարցում՝ Էջմիածնում իրավապահների գործողությունների մասին
Իրավապահ մարմինները հունիսի վերջին երկամսյա կալանք են սահմանել արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանի, Միքայել Աջապահյանի և ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման 15 կողմնակիցների նկատմամբ։ Աջապահյանին մեղադրում են իշխանության զավթման հրապարակային կոչեր անելու մեջ, իսկ Գալստանյանին և «Սրբազան պայքարի» կողմնակիցներին՝ հեղաշրջում կազմակերպելու փորձի։ Աջապահյանին ձերբակալելու փորձի ժամանակ հատուկ ջոկատայինները ներթափանցել էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրի տարածք՝ Էջմիածնում։ Armenia Today-ի նկարահանող խումբը Երևանի և Էջմիածնի բնակիչներից հետաքրքրվել է նրանց կարծիքներով՝ կապված այդ կալանավորումների, այդ թվում՝ հոգևորականների ձերբակալման և իրավապահների գործողությունների հետ Սուրբ Էջմիածնի տարածքում։
«Օրենք չկա, կործանված ենք»․ «Ճիշտ են արել»․ հարցում՝ Էջմիածնում իրավապահների գործողությունների մասին
«Չուլանը քիչ է ասել», «հակահայկական են». հարցում՝ եկեղեցու վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
Մեր եկեղեցիները «չուլանացված են», ՀՀ կառավարության մայիսի 29-ի նիստին ասել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ մարզահամերգային համալիրում հարսանիք կազմակերպելու հարցը քննադատելու փոխարեն հարկավոր է այս մասին մտածել: Վարչապետը վերջերս եկեղեցիներ է գնացել ու այնտեղ տեսել անպետք իրեր, նույնիսկ՝ աղբ: Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից ոմանք սուր են արձագանքել այս հայտարարությանը՝ ասելով, որ նման կերպ Փաշինյանը վիրավորում է յուրաքանչյուր հավատացյալի: Armenia Today-ի նկարահանող խումբը հայաստանցիներից հետաքրքրվել է, թե վարչապետին հարի՞ր է նման արտահայտություն անելը, ի՞նչ վիճակում են եկեղեցիները, ի՞նչ պետք է անեն կառավարությունն ու եկեղեցին դրանց բարելավման համար:
«Չուլանը քիչ է ասել», «հակահայկական են». հարցում՝ եկեղեցու վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
«Բոյկոտում եմ, ոչինչ չի փոխվել», «թանկացումն արդարացված է»․ երևանցիները՝ տրանսպորտի նոր սակագների մասին
Երևանի բնակիչներն ավելի քան երկու շաբաթ բողոքի ցույցեր են անցկացնում՝ պահանջելով 150-100 դրամ նվազեցնել հասարակական տրանսպորտի ուղևորափոխադրման միանվագ վճարը։ Բողոքի ցույցերը չեն դադարել նաև քաղաքապետի որոշումից հետո, ըստ որի՝ չեղարկվել էր մեկօրյա և յոթօրյա տոմսերի ուղևորությունների քանակի սահմանափակումը, երեք ուղևորության ժամկետը 90 րոպեից դարձել էր 180 րոպե, ընդլայնվել էր նպաստառուների ցանկը, որին քաղաքային իշխանություններն ավելացրել են Երևանում չգրանցված թոշակառուներին և ցածր եկամուտ ունեցողներին։ Armenia Today-ի նկարահանող խումբը զրուցել է երևանցիների հետ, թե ինչպե՞ս են վերաբերում սակագնի փոփոխություններին, արդյոք 1 ուղևորության համար 150 դրամ սակագինն ընդունելի՞ է և ո՞ր դեպքում այս գինն արդարացված կլիներ։
«Բոյկոտում եմ», «արդարացված է»․ երևանցիները՝ տրանսպորտի թանկացման մասին
«Վարկանիշը բարձր է», «Վախենում են», «Չեմ մեկնաբանում». քաղաքացիները՝ Կարապետյանի կալանքը երկարաձգելու մասին
Շուրջ 15 ժամ տևած դատական նիստից հետո Հակակոռուպցիոն դատարանը նոյեմբերի 18-ին 2 ամսով երկարաձգել էր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանը «մեր ձևով» եկեղեցուն սատարելու խոսքի համար գորածարարին մեղադրանք էր առաջադրել իշխանությունը բռնությամբ զավթելու հրապարակային կոչի հատկանիշով։ Ավելի ուշ գործարարին տնտեսական բնույթի մեղադրանքներ էին առաջադրվել՝ փողերի լվացման, հարկեր և տուրքեր չվճարելու կազմակերպման հատկանիշներով։ Armenia Today-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս են վերաբերվում Կարապետյանի կալանքը երկարաձգելուն։
«Վարկանիշը բարձր է», «Վախենում են», «Չեմ մեկնաբանում». քաղաքացիները՝ Կարապետյանի կալանքի մասին
