Նիկոլ Փաշինյան, այլազգիներին չես կարող հայ ներկայացնել․․․ 96%-ը հայ չի եղել

Նիկոլ Փաշինյան, այլազգիներին չես կարող հայ ներկայացնել․․․Արշակ Սարգսյան. «Որտե՞ղ են հայերը… Թե բա 21000 մարդ է եկել հրապարակ։ 96%-ը հայ չի եղել։ Վայ, քարոզարշավ, վայ…»,-գրել  է նա: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Հունվարի 1-ի խաղաղ առավոտը»։ «Այսպիսին է 2026թ․ հունվարի 1-ի առավոտը․ պարզ է, որ այսօրվա ձյունը բազմաթիվ տրանսպորտային և այլ … Read more

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կնոջ մարմին է հայտնաբերվել

Դեկտեմբերի 31-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ 51/11 շենքի բակում իրավապահները հայտնաբերել են մեծահասակ կնոջ մարմին, հաղորդել է shamshyan.com-ը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 17-րդ հարկից կամ անզգուշաբար վայր է ընկել կամ ինքնասպանություն է գործել։

Ամստերդամում Ամանորի գիշերը այրվել է Վոնդելկերկ եկեղեցին

Քաղաքականություն 01.01.2026 | 14:44 Ամստերդամում հունվարի 1-ի գիշերը հրդեհ է բռնկվել նախկին Վոնդելկերկ եկեղեցում, որի հետևանքով շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։Եկեղեցու պատերը պահպանվել են, սակայն աշտարակներն այրվել են։ Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։ Ինչպես հաղորդում է NOS-ը, տեղի բնակիչների վարկածով՝ հրդեհի հնարավոր պատճառը հրավառությունն է եղել։ Հրդեհի հետևանքով մոտակա տների բնակիչներին տարհանել են: Առավոտյան … Read more

Ամանորյա 15 արտասովոր ավանդույթներ աշխարհի տարբեր երկրներից

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը համացանցից ընտրել է աշխարհի  տարբեր երկրներում տարեմուտը տոնելու  զվարճալի ավանդույթներ, որոնք երկար և հաճելիորեն են հիշվում ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․    Ամանորին պատրաստվելիս ամեն անգամ մենք փորձում ենք ինչ-որ նոր ու հետաքրքիր բան մտածել։ Ամեն տարի ցանկանում ենք այս տոնն այնպես նշել, որ այն լինի արտասովոր և երկար հիշվի: Աշխարհի տարբեր երկրներում տարեմուտը տոնելու … Read more

Ալկոհոլային ո՞ր ըմպլիքների և «Մայրաքաղաքային» աղցանի համադրությունն է վտանգավոր. զգուշացնում է բժիշկը

Գաստրոէնտերոլոգ և լյարդաբան Սերգեյ Վյալովը թվարկել է «Մայրաքաղաքային» աղցանի և ալկոհոլի ամենավտանգավոր համադրությունները Նոր տարվա համար: Նա ՏԱՍՍ-ի հետ զրույցում կիսվել է տոնական սեղանի վերաբերյալ իր առաջարկություններով։ Վյալովն ասել է, որ հատկապես վտանգավոր է Օլիվիե աղցանի համադրությունը կիսաքաղցր կամ քաղցր շամպայնի, քաղցր կոկտեյլների և օղու հետ: Վյալովը զգուշացրել է, որ սա կարող է հանգեցնել սուր … Read more

Մայրաքաղաքում տոնական օրերին սպասվում է ձյուն

Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը և առավոտյան հանրապետության շրջանների մեծ մասում, հունվարի 2-ի ցերեկը՝ Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի։ Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 14-18 աստիճանով։ … Read more

«Ովքեր ապրում են, պետք է շարունակեն երկրի ազատագրման, անկախության և հարատևության համար պայքարը». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ցանկացած նվիրվածություն և զոհաբերություն պետք է իր նպատակին ծառայի:Այն մարդիկ, ովքեր նահատակվեցին հանուն հայրենիքի և ժողովրդի, իրենցն արել են:Այն մարդիկ, ովքեր ապրում են, պետք է պայքարը երկրի ազատագրման, անկախության և հարատևության համար շարունակեն՝ իրենց կյանքով, գործունեությամբ ու մտածողությամբ ծառայելով այդ գաղափարին»: Աղբյուրը`   Տիգրան Աբրահամյան

Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 5 մեքենա են բախվել

Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։05-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 72 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 37-ամյա Տիգրան Ս․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի, Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Լ․-ի վարած «Mazda» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 59-ամյա Մուրադ Ս․-ի վարած «Opel Zafira» մակնիշի, Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Առաքել Բ․-ի վարած … Read more

Թող 2026-ը լինի կախարդանքով եւ սիրով լի տարի․ Լեւոն Արոնյան

Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) ֆեյսբուքյան գրառումով շնորհավորել է Ամանոր։ «Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ։ 2025-ը հույզերով, փորձություններով, հիշողություններով լի տարի էր Freestyle Chess  մրցաշարում հաղթանակը դարձավ իմ շախմատային կարիերայի լուսավոր պահերից։ Ցանկանում եմ բոլորիդ մաղթել հրաշալի տարի: Նաեւ ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Սենթ Լուիս շախմատային ակումբին  աջակցության եւ … Read more