Ամստերդամում Ամանորի գիշերը այրվել է Վոնդելկերկ եկեղեցին

Քաղաքականություն

01.01.2026 | 14:44

Ամստերդամում հունվարի 1-ի գիշերը հրդեհ է բռնկվել նախկին Վոնդելկերկ եկեղեցում, որի հետևանքով շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։
Եկեղեցու պատերը պահպանվել են, սակայն աշտարակներն այրվել են։

Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։ Ինչպես հաղորդում է NOS-ը, տեղի բնակիչների վարկածով՝ հրդեհի հնարավոր պատճառը հրավառությունն է եղել։

Հրդեհի հետևանքով մոտակա տների բնակիչներին տարհանել են:

Առավոտյան փրկարարները շարունակել են մարել կրակը։ Ականատեսները տեսանյութեր են հրապարակել։

 

Leave a Comment