Ուկրաինական զինուժը Ամանորի գիշերը հարձակվել է Խերսոնի վրա. կան տասնյակ զոհեր

Ամանորի գիշերը Խերսոնի մարզում ուկրաինական զինուժի հարձակման հետևանքով մահացածների թիվը հասել է 27–ի, նրանց թվում երկու անչափահաս կա: Տեղեկությունը հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բուժհաստատություններ է տեղափոխվել 31 մարդ, այդ թվում՝ 5 երեխա: Ահաբեկչության վայրի զննության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են մի քանի ԱԹՍ–ների բեկորներ: ՌԴ ՔԿ–ն գործ է հարուցել ահաբեկչության … Read more

AI-ն խաթարու՞մ է մտածողությունը | Radar Armenia

Վերջերս հրապարակված մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ արհեստական բանականության (AI) գործիքների՝ մասնավորապես ChatGPT-ի նման մեծ լեզվական մոդելների շարունակական և չափից ավելի օգտագործումը կարող է նվազեցնել քննադատական մտածողությունը և խնդիրներ ինքնուրույն լուծելու կարողությունը։ MIT Media Lab-ի 2025 թվականի ուսումնասիրությունը (հեղինակներ՝ Nataliya Kosmyna և գործընկերներ) պարզել է, որ ChatGPT-ն էսսեներ գրելու համար օգտագործող մասնակիցները ցույց … Read more

Դիանա Գասպարյանի վերաբերյալ գործը կքննի դատավոր Սարգիս Պետրոսյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 1, 24News Վաղարշապատի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի, նրա ամուսնու, սկեսրայրի և մյուսների վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է։ «Դատալեք» համակարգի համաձայն՝ գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը։ Քրեական վարույթով, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեղադրյալի կարգավիճակում են Դիանա Գասպարյանը, նրա ամուսինը՝ Արամայիս Միրզոյանը, սկեսրայրը՝ Աշոտ Միրզոյանը և Արաքս համայնքի ավագանու անդամ Շահեն Շահինյանը, … Read more

Մեր ընկերոջ՝ «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի ոգին բարձր է. Սոս Հակոբյան

Փաստաբա Սոս Հակոբյանը գրում է. «Քիչ առաջ փաստաբան Վարազդատ Հարությունյանի հետ դուրս եկանք Արմավիր քկհ-ից, ուր գնացել էինք տեսակցելու քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանին: Մեր ընկերոջ՝ «ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության գլխավոր քարտուղար պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի ոգին բարձր է, Խաչիկը հաստատակամ և աննահանջ է իր համոզմունքներում: Խաչիկը շնորհավորում է բոլորիդ Ամանորն ու գալիք Սուրբ Ծնունդը՝ մաղթելով միայն հաղթանակներ գալիք տարում, … Read more

«Գուցե նաև իջնեմ ավելի ցածր քաշային կարգ, կտեսնենք». Արման Ծառուկյան

Ծառուկյանը բացահայտեց, թե երբ է պատրաստ փոխել քաշային կարգը UFC-ում UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը Fight Show-ին տված հարցազրույցում խոսել է ապագայում քաշային կարգը փոխելու հեռանկարների մասին։ Լրագրողի այն հարցին, թե քանի պաշտպանություն է անհրաժեշտ ավելի բարձր քաշային կարգ տեղափոխվելու մասին մտածելու համար, Ծառուկյանը պատասխանել է. «Հինգ։ Այո՛, հինգ … Read more

Շվեյցարիայում բարում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մոտ 40 մարդ է զոհվել․ ԶԼՄ

Շվեյցարիայի Կրան-Մոնտանա հանգստավայրի (Վալե կանտոն) բարում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով մոտ 40 մարդ է զոհվել, հայտնում է Rhône FM-ը՝ հղում անելով աղբյուրներին: Վալե կանտոնի ոստիկանությունը հետագայում պաշտոնապես հաստատել է, որ «մի քանի տասնյակ» մարդ է զոհվել, բայց կոնկրետ թվեր չի ներկայացրել, հաղորդում է Sky News-ը: Նշվում է, որ մոտ 100 մարդ … Read more

Սրբազաններն իրենց օրհնությունն էին հղում բոլորիդ. Իրենք էլ մեր պես գիշերը դիտել էին Վահափառի ուղերձը միայն. Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ավանդաբար Ամանորին այցելում են հարազատներին։ Այդպես էլ վարվեցի՝ չխախտելով այս մի քանի տարին ձեւավորած ավանդույթս։ Տարին սկսում եմ անազատության վայրերում մեր քաղբանտարկյալներին այցով։ Երեկ շատերին տեսել էի, այսօր վաղ առավոտյան արդեն «Իզմիրլյան» ԲԿ, Միքայել Սրբազանին, այնուհետ ԱԱԾ՝ Բագրատ Սրբազանին տեսակցելու ժամանակն էր։ Ցավոք, տեսակցությունների … Read more

Դանիան դադարեցնում է թղթե նամակների առաքումը և ապամոնտաժում փոստարկղերը

Դանիայի ազգային փոստային օպերատոր PostNord-ն ամբողջությամբ կդադարեցնի թղթե նամակների առաքումը երկրի ներսում՝ թվայնացման պատճառով։ «401-ամյա հանրային փոստային ծառայությունը, որը առաքում էր նամակներ, դադարեցնում է իր գործունեությունը։ PostNord-ը դադարեցնում է նամակների առաքումը, քանի որ ցանկանում է կենտրոնանալ ծանրոցների առաքման վրա»,- ասվում է հայտարարության մեջ։ Ընկերությունը արձանագրել է թղթե նամակների պահանջարկի անկումը, քանի որ դանիացիներն անցնում են … Read more

Հիշում ենք, բայց ապրում ենք, որ պահանջենք. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Ծանր ժամանակները ստիպում են մեզ ավելի խմբվել, զգալ կողքինի արմունկը, շունչը, ներկայությունը։ Համոզվել, որ մենակ չենք։ Ներկա-բացակա անել մահաբեր 2020-ից հետո եւ ցայսօր.. Մարդիկ առավել քան երբեւէ ունեն հուսադրող խոսքի կարիք։ Ոչ թե սինթետիկ լավատեսության։ Կեղծ լավատեսությունը շռայլություն է, որ մենք, հայերս, մեզ թույլ տալ չենք կարող։ Մեզ օդ … Read more