Ուկրաինական զինուժը Ամանորի գիշերը հարձակվել է Խերսոնի վրա. կան տասնյակ զոհեր

Ամանորի գիշերը Խերսոնի մարզում ուկրաինական զինուժի հարձակման հետևանքով մահացածների թիվը հասել է 27–ի, նրանց թվում երկու անչափահաս կա:

Տեղեկությունը հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն։

Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բուժհաստատություններ է տեղափոխվել 31 մարդ, այդ թվում՝ 5 երեխա: Ահաբեկչության վայրի զննության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են մի քանի ԱԹՍ–ների բեկորներ:

ՌԴ ՔԿ–ն գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով, նշանակվել է ավելի քան 26 դատաբժշկական փորձաքննություն, այդ թվում ՝ բժշկական, գենետիկական, պայթյունատեխնիկական։

Leave a Comment