Դանիան և Գրենլանդիան կրկին քննադատել են Թրամփին սպառնալիքների համար

Քաղաքականություն 05.01.2026 | 15:29 Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կղզու մասին նոր հայտարարություններն անվանել է «անհարգալից», մինչդեռ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել սպառնալիքները․ գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Դանիայի և Գրենլանդիայի կառավարությունների ղեկավարները քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կղզու մասին արված մեկնաբանությունները, որոնք արվել են Վենեսուելայում … Read more

Aurora News | Ես կրկին զենք կվերցնեմ՝ ԱՄՆ սպառնալիքից հետո. Կոլումբիայի նախագահ

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն պատրաստ է կրկին զենք վերցնել ԱՄՆ-ից սպառնալիքներ ստանալուց հետո՝ հավատալով, որ ժողովուրդը կաջակցի իրեն, եթե ԱՄՆ-ն փորձի ձերբակալել իրեն, ինչպես դա արեցին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։ «Ես երդվել եմ այլևս երբեք զենքի չդիպչել 1989 թվականի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, բայց իմ հայրենիքի համար ես կրկին զենք կվերցնեմ, ինչը չեմ ուզում», … Read more

Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը բացահայտվել է 249 հանցագործություն․ ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները հանրապետությունում բացահայտել են 249 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 42 դեպք` ֆիզիկական ներգործության, 40 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 22 դեպք՝ հոգեկան ներգործության, 18 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի … Read more

Հայտնի է՝ երբ 2026-ին կնշվի Սուրբ Զատիկը

Առաջիկայում մեկնարկում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու տաղավար տոներից հինգը՝ Սուրբ Ծնունդը, Զատիկը, Վարդավառը, Վերափոխումը և Խաչվերացը: Մեկ օրից հունվարի 6-ն է, հունվարի 5-ի երեկոյան ճրագալույցով կմեկնարկի այն, և կնշվի Քրիստոսի ծնունդը՝ Սուրբ ծնունդը, որին հաջորդելու է երկրորդ տաղավար տոնը՝ Քրիստոսի հրաշափառ հարության տոնը կամ Սուրբ Զատիկը. այն այս տարի ապրիլի 5-ին է: «Հայկական Ժամանակ»-ը … Read more

Զրահապատ մեքենայով Նյու Յորքի դատարան են տեղափոխվել Նիկոլաս Մադուրոն և կինը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին տեղափոխող զրահապատ մեքենան ժամանել է Նյու Յորքի դատարան։ Այս մասին հայտնել է CNN-ը։ «Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին տեղափոխող զրահապատ մեքենան ժամանել է Նյու Յորքի դատարան, որտեղ Մադուրոն այսօր պետք է ներկայանա թմրանյութերի և զենքի մեղադրանքով», – հաղորդել է հեռուստաալիքը։ Հիշեցնենք՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որին ԱՄՆ-ի զինվորականները … Read more

Ձգտենք վերագտնել ներքին խաղաղությունը, ամրապնդել համերաշխությունն ու միասնությունը. ՀՀ նախագահի ուղերձը

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Սուրբ Ծննդյան առթիվ, որում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Սուրբ Ծննդյան աստվածային խորհուրդը մեզ կրկին հիշեցնում է, որ ամենամեծ ուժը հավատն է, իսկ ամենամեծ արժեքը՝ սերը մարդու հանդեպ։ Այս նվիրական օրը բոլորս պետք է ձգտենք վերագտնել ներքին խաղաղությունը, ամրապնդել համերաշխությունն ու միասնությունը, լինել ներողամիտ և պատասխանատու միմյանց ճակատագրի հանդեպ։ Թող … Read more

Ինչ է կատարվում Իրանում, և ինչ ազդեցություն կունենա տեղի ունեցողը ՀՀ-ի հետ հարաբերությունների վրա. տեսանյութ

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Իրանում տեղի ունեցող ցույցերի բուն պատճառները տնտեսական են: «Այսինքն՝ ազգային արժույթի կտրուկ արժեզրկումը անմիջապես ազդեց շուկայի վրա: Ներմուծում իրականացնող տնտեսվարողների համար սա մեծագույն հարված էր»,- ասում է նա: Փորձագետի խոսքով՝ Իսրայելն Իրանի ներսում ունի մեծ գործակալական ցանց, և չի բացառվում, որ անկարգությունները արտաքին ուժերն են ուղղորդում: Վերջինս նկատում է՝ … Read more

Եվրոպական հանձնաժողովը չի ճանաչում Վենեսուելայի փոխնախագահի լեգիտիմությունը որպես պետության ղեկավար. Հիպեր

Եվրոպական հանձնաժողովը չի ճանաչում փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի լեգիտիմությունը որպես Վենեսուելայի փաստացի ղեկավար: Այս մասին Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Անիտա Հիպերը։ «Մենք հստակ նշել ենք, թե ում լեգիտիմությունն ենք ճանաչում՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված անհատների լեգիտիմությունը»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԵՄ-ն լեգիտիմ է համարում Ռոդրիգեսին։ Հիպերը հավելել է, որ 2024 թվականի … Read more

Ուզում են պառկենք ռուսի տակ. առաջիկա ընտրությունը կարևոր է. պետություն և գաղութ լինելու մասին է. տեսանյութ

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով՝ ինքնիշխան պետություն կառուցելու համար խաղաղությունն ամենաանհրաժեշտ գործոնն է: «Երկրի պաշտպանությունը միայն բանակը չէ, դա նաև տնտեսությունն է և այլ ոլորտները: Եթե չունենանք խաղաղություն, մենք կշարունակենք արտագաղթի ճանապարհը և հայրենասիրական երգեր երգելը»,- նկատում է նա: Անդրադառնալով այն նարատիվին, թե «եթե Ռուսաստանը չլինի, թուրքը մեզ կուտի», Բաբայանը նկատում է՝ դա … Read more